Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 18:20 06-05-2026

Փաշինյանը խաբում է թե՛ Եվրոպային, թե՛ հայ ժողովրդին․ Տիգրան Խզմալյան

Oragir.News-ի հետ զրույցում Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը անդրադարձավ Հայաստանի՝ եվրոպական ուղղությամբ շարժվելու վերաբերյալ քննարկումներին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն հայտարարությանը, թե Հայաստանը «վճռականորեն շարժվում է դեպի Եվրոպա»։

Խզմալյանի խոսքով՝ Հայաստանը, անկախ ամեն ինչից, գտնվում է եվրոպական ուղղության մեջ, սակայն գործող իշխանությունների քաղաքականությունը հակասական է։

«Այո, Հայաստանը անխուսափելիորեն շարժվում է դեպի Եվրոպա։ Այո, Հայաստանը Եվրոպայի անբաժանելի մասն է։ Բայց Փաշինյանը խաբում է Եվրոպային և ամենակարևորը՝ հայ ժողովրդին։ Եվ 8 տարվա ընթացքում գրեթե ոչինչ չի արել այդ միակ ճիշտ քայլը իրականացնելու համար»,– ասաց նա։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանը կորցրել է կարևոր հնարավորություններ։

«Մենք այսպիսով կորցրեցինք պատմական ժամանակ, կորցրեցինք պատմական տարածքներ, կորցրեցինք ազգաբնակչության 1/3-ը։ Սա միայն Փաշինյանի խնդիրը չէ, սա նաև այն քաղաքական դասի արդյունքն է, որը վերջին 30 տարիներին բերել է այս վիճակին»,– նշեց Խզմալյանը։

Անդրադառնալով այն մտահոգություններին, թե Եվրոպական ուղղությունը կարող է վտանգավոր լինել՝ օրինակ բերելով Վրաստանի և Ուկրաինայի փորձը, նա հակադարձեց այդ տեսակետներին։

«Մարդիկ, ովքեր այդպես են ասում, երևի մոռանում են, որ Հայաստանը արդեն արժանացել է այդ ճակատագրին։ Դեռևս 1920 թվականին Ռուսաստանն ու Թուրքիան միասին խափանեցին Հայաստանի շարժումը դեպի Եվրոպա»,– ասել է նա։

Խզմալյանը հիշեցրեց նաև պատմական նախադեպերը՝ նշելով, որ Հայաստանը ժամանակին եղել է եվրոպական գործընթացների մաս։

«Հայաստանը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Անտանտի կողմում էր և իրավունք ուներ մասնակցելու Փարիզի խաղաղության կոնֆերանսին։ Սակայն Սովետական Ռուսաստանն ու Քեմալական Թուրքիան խոչընդոտեցին այդ գործընթացը»,- նշել է նա։

Նա նաև անդրադարձավ ավելի նոր շրջանի իրադարձություններին։

«2020 թվականին մենք պարտություն կրեցինք հենց Ռուսաստանի միջամտության և դավադրության պատճառով, իսկ 2023 թվականին նույն Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ջանքերով կորցրեցինք Արցախը»,– ընդգծեց Խզմալյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը, եթե ժամանակին ընտրեր այլ ուղի, ապա կարող էր ունենալ այլ արդյունք։

«Եթե 1994-ի հաղթանակից հետո չմնայինք ռուսական ազդեցության տակ, այսօր չէինք լինի ռուս-թուրքական ազդեցության գոտում»,- ասաց նա։

Խզմալյանը օրինակ բերեց Արևելյան Եվրոպայի երկրներին՝ նշելով, որ նրանց զարգացումը խոսում է եվրոպական ինտեգրման արդյունավետության մասին։

«Տեսեք Բալթյան երկրներին և Արևելյան Եվրոպայի պետություններին։ Նրանք մի քանի անգամ առաջ են անցել մեզանից թե՛ կենսամակարդակով, թե՛ անվտանգությամբ։ Պատահական չէ, որ նաև Ուկրաինան է ձգտում Եվրամիություն»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ Մակրոնը նաև կարծիք է հայտնել, թե վերջին օրերին Երևանում անցկացված միջազգային միջոցառումները վկայում են Հայաստանի եվրոպական ուղղության մասին։ Ֆրանսիայի նախագահը կարևորել է նաև Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության խորացումը՝ ընդգծելով ներդրումների, ենթակառուցվածքների և տնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան