Օրակարգ 4 ամիս առաջ - 20:00 06-05-2026

Օրակարգ․ «Նիկոլականները» Ռոբերտ Քոչարյանի ցուցակի առաջին քսանյակում են․ Աննա Մկրտչյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Աննա Մկրտչյանի հետ զրուցել ենք Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթաժողովի արդյունքների, ընդդիմադիրների, այդ թվում՝ ՀՀԿ-ի իրականացրած բողոքի ակցիաներից և դրանց արդյունավետությունից, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից Նիկոլ Փաշինյանին ցուցարված աջակցության, սպասվող խորհրդարանական ընտրությունների, երկրորդ և երրորդ նախագահների թիմերի միջև առկա լարվածության և դրա պատճառների, Նիկոլ Փաշինյանի վերարտադրության դեպքում ընդդիմության հետագա անելիքների, իր հետագա պայքարի ձևաչափերի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Աննա Մկրտչյանը շեշտեց՝ «նիկոլականները» Ռոբերտ Քոչարյանի ցուցակի առաջին քսանյակում են։

«Հայաստանի հանրապետական կուսակցության անդամները Հայաստանի հանրապետական կուսակցությունում են՝ հիմա, և դա բաց տեղեկատվություն է, դուք կարող եք ճշտել՝ ով է Հանրապետական կուսակցության անդամ հանդիսանում, ով հանրապետական կուսակցության անդամ չի հանդիսանում։ Բայց, ի տարբերություն մեզ, որ մենք շատ բաց և պարզ ասում ենք՝ ովքեր են հանրապետական և ովքեր ոչ, և տեղեկատվություն է, որը շատ հեշտ կարելի է ճշտել՝ Ռոբերտ Քոչարյանի ցուցակում արդեն հայտնվել են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ Ռոբերտ Քոչարյանի և իր ընտանիքի անդամների պնդմամբ իրենց հետ կապ չունեին, ովքեր ուղղակի հայհոյում էին ինձ կամ այլ հանրապետականներին: Հիմա քսանյակում՝ Ռոբերտ Քոչարյանի, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի ձեռքով առաջին քսանյակում հայտնվել են որպես պատգամավորի թեկնածու»,-ասաց նա։

Ճշտող հարցին, թե ո՞ւմ նկատի ունի՝ Մկրտչյանը պատասխանեց․ «Ես նկատի ունեմ առաջին քսանյակում տեղ գտած մարդկանց, ովքեր ուղղակիորեն Facebook-ում, հայհոյել են ինձ, հայհոյել են Հանրապետականին, քաղաքական քննադատության մասին չէ այստեղ խոսքը, «նիկոլականության» մասին է խոսքը, և այդ «նիկոլականները հիմա Ռոբերտ Քոչարյանի առաջին քսանյակում են, գրվել են Ռոբերտ Քոչարյանի ձեռքով։ Հիմա տեսեք, թե ով ում հետ կապ ունի, իսկ ինչ վերաբերում է Հանրապետականին՝ նորից եմ ընդգծում՝ Հանրապետականի հետ ասոցացվում են և հանրապետական են այսօր հանրապետականում առկա մարդիկ․ անդամները, խորհրդի անդամները և գործադիր մարմնի անդամները»։

Աննա Մկրտչյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը չի խորշելու բռնություններ կիրառելուց, ընդդիմությունը պետք է պատրաստ լինի դրան։

Մանրամասները՝ հարցազրույցում․


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի