Ներքին 2 ամիս առաջ - 15:46 06-05-2026

Ահաբեկված հետևում էի, թե ինչպես Փաշինյանը խոսքը տվեց Ալիևին, նա էլ քրիստոնյաներին վիրավորեց. Ռոբերտ Ամստերդամ

Մերի Հակոբյան

Լրագրող

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը տեղի ունեցավ առանց եվրոպական իրավունքից բխող որևէ իրավական թույլտվության:

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց միջազգային փաստաբան, իրավաբան Ռոբերտ Ամստերդամը:

«Եվրոպական իրավունքի մեջ որևէ հիմք չկա, որ այստեղ աշխատանքային խումբ ուղարկվի և միլիոնավոր եվրոներ ծախսվի աջակցելու համար պարոն Փաշինյանին: Արևմուտքում մենք քանիցս դատապարտել ենք ՌԴ-ին օտարերկրյա գործակալների մասին օրենքի համար: Արևմուտքում մենք նույն վարքագիծն ենք դրսևորում, երբ մարդկանց անվանում են ռուսամետ, քանի որ սա փորձ է՝ խարանելու ընդդիմությանը, երբ իրականում այդ անձանցից շատերը պարզապես մարդիկ են, ովքեր հավատում են, որ Հայաստանը պետք է բազմաբևեռ շահերի հետամուտ լինի:

Հայաստանը պետք է ունենա բարիդրացիական կապեր Եվրամիության, ԱՄՆ-ի, Թուրքիայի և այլ երկրների հետ, բայց չպետք է արևելքի և արևմուտքի միջև երկբևեռ ընտրություն ներկայացվի, Հայաստանի ժողովուրդը պիտի զգա ու տեսնի այն փոփոխությունները, որոնք կարող են տեղի ունենալ»,- նշել է նա:

Անդրադառնալով Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին՝ փաստաբանը շեշտել է, որ Փաշինյանն այդ գագաթնաժողովին գեթ մեկ անգամ չհիշատակեց ո՛չ Բաքվում պահվող գերիներին, ո՛չ էլ այն մասին, որ Հայաստանի տարածքի մի մասը բռնազավթված է, փոխարենը նա հաճոյախոսություններով փոխանակվեց ադրբեջանցիների հետ.

«Ահաբեկված հետևում էի, թե ինչպես Փաշինյանը խոսքը տվեց Ալիևին, նա էլ քրիստոնյաներին վիրավորեց», - ասաց փաստաբանը:

Մերի Հակոբյան Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան