Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 ամիս առաջ - 22:30 05-05-2026

Ջղայնացնում ես, պիտի իզուր տեղը քֆուր տամ․ եվրոպական գագաթնաժողովը ՀՀ-ին ոչ մի բան չի տա․ հարցում

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում նախօրեին մեկնարկեց Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը: Մինչ այդ տեղի ունեցավ դիմավորման արարողությունը: Նիկոլ Փաշինյանը հերթով ողջունել է համալիր ժամանող շուրջ հինգ տասնյակ առաջնորդներին: Երևան էին ժամանել Ֆրանսիայի նախագահը, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Բելգիայի, Չեխիայի, Նորվեգիայի, Լեհաստանի վարչապետերը, Եվրոպական միության ղեկավարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Առաջին անգամ այս ձևաչափով հավաքին որպես հյուր մասնակցում էր Կանադայի վարչապետը: Եվրամիության առանցքային երկրներից միայն Գերմանիայի կանցլերը չժամանեց գագաթնաժողովին՝ պատճառաբանելով աշխատանքային ծանրաբեռնվածությամբ: Չնայած հրավերին՝ Հայաստան չեկավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հավաքին գործուղելով Ջևդեթ Յըլմազին:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով, Երևանում անցկացվող Եվրոպական գագաթնաժողովը ի՞նչ կտա Հայաստանին»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Հայաստանին ճանաչում կտա, որոշներն էլ ասացին, որ ինչ-որ մեկին ռեյտինգ կտա։

«Ինչ-որ մեկին կտա երևի ռեյտինգ, բայց չեմ կարծում ինչ-որ լուրջ փոփոխություններ պետք ա սպասել»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ոչինչ չի տա այդ գագաթնաժողովը Հայաստանին։ «Ոչ մի բան։ Ազիզ ջան, հերիք ա, իզուր ջղայնացնում ես ինձ, պիտի իզուր տեղը քֆուր տամ»- նշեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ հույս հայտնեց, որ խաղաղությունը կամրապնդվի։ «Հույս ունեմ՝ մի քիչ ավելի կամրապնդի խաղաղությունը, եթե էս ամեն ինչը նորմալ ընթանա, երևի վիզաների ազատականացում։ Եվրոպայից դրականը վերցնենք, բացասականից փորձենք հեռու մնալ»,- ասաց նա։

«Ճանաչում առաջին հերթին, հետո կարծում եմ՝՝ լիքը նոր ծրագրեր կգան Հայաստան»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
22:50 Փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող. քաղաքապետարանը կբողոքարկի կարմիր գծերի որոշումը
20:09 Մահացել է ՈւՀԱ-ի (КВН) ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
22:25 Բագրավանի սարերում երիտասարդ նախրապան է ծանր վնասվածքներ ստացել. Վահան Թումասյան
20:01 Աննախադեպ սցենար. ինչու է քննարկվում ԱԱ-2026-ի եզրափակչի տեղափոխման հարցը