Ում վրա էր քֆուր դնում Իշխան Սաղաթելյանը
copy image url

Ում վրա էր քֆուր դնում Իշխան Սաղաթելյանը

Միտք Ներքին 2 տարի առաջ - 12:19 02-07-2022
Մինչ երեկ մի ամբողջ միտինգի ժողովրդի չափ ջահելություն Հրազդան մարզադաշտում վայելում էր համաշխարհային ռեփեր 50 Cent-ի համերգը, նույն պահին ԱԺ փոխնախագահի պաշտոնից զրկված Իշխան Սաղաթելյանը միտինգ էր «տալիս» Ֆրանսիայի հրապարակում։ Միտինգից բացի՝ պարոն Սաղաթելյանն այս անգամ որոշել էր նաև քֆուր տալ կամ, ավելի ճիշտ, քֆուր դնել՝ իր ու էլի մի քանիսի վրա։ Էդ մի քանիսին դեռ կպարզենք՝ ովքեր էին, բայց նախ անդրադառնանք ինքն իր վրա դրած քֆուրին։

«Ես ուզում եմ էս հրապարակից կրկնել էսօր քաղբանտարկյալ Իգոր Խաչատուրովի խոսքերը՝ ով էս պայքարից զադնի դնի, ինքը «Նիկոլ» ա»,- ասաց Սաղաթելյանը՝ ինքն իր վրա քֆուր դնելով։ Հիշո՞ւմ եք՝ մի երկու տարի առաջ էլ Գագիկ Ծառուկյանն էր իր առանձնատան դիմաց քֆուր ուտում, թե «անբարոյականի վաստակ լինեմ, թե զադնի դնեմ»։ Արդյո՞ք պարոն Ծառուկյանը զադնի դրեց կամ արդյո՞ք նա մնաց իր իսկ դրած քֆուրի տակ, թե՞ պատվով դուրս եկավ դրա տակից, թող գնահատի ժողովուրդը։ Համենայն դեպս, նրա ասածի ու արածի վերաբերյալ ընկալումներն ու գնահատականները միանշանակ չեն։ Հիմա Իշխան Սաղաթելյանն է նույնը անում, ինքն իր վրա քֆուր է դնում, թե ով զադնի դնի, ինքը «Նիկոլ ա»։ Դե, «Նիկոլը» այսօր ընդդիմադիրների շրջանում լուրջ հայհոյանք է դարձել, գուցե ավելի լուրջ, քան Ծառուկյանի դրած «մոր քֆուրն է»։ Հետևաբար, Իշխան Սաղաթելյանը լուրջ բեռի ու պատասխանատվության տակ է իրեն դնում։

Ու հարց է առաջանում՝ վաղը ինչ «կռուտիտներ» են մտածելու, եթե միամիտ «զադնի» դնեն, կամ Նիկոլն այնպես անի, որ առաջ գնալու տեղ չունենան այլևս, եթե չստիպի նաև հարկադրված հետ գնալ։ Բայց Սաղաթելյանի ելույթի առանցքային մասը, կարծում ենք, միայն ինքն իր վրա քֆուր դնելը չէր։ Շարունակությունն ավելի հետաքրքիր է․ «Ով էս պայքարից փախնի, ինքը Նիկոլ ա։ Ով որ փորձում ա էս շարժումը պառակտել, ինքը Նիկոլ ա»։

Տեսնես էդ ո՞ւմ է ակնարկում Իշխան Սաղաթելյանը, էդ ո՞վ է փախել պայքարից, ո՞վ է փորձել պառակտել շարժումը, ո՞ւմ վրա է այդպես հեռահար քֆուր դնում։ Չլինի՞ նրանց, որոնք մինչև վերջերս իր հետ նույն հարթակին կանգնած էին, հետո տարբեր պատճառներով դւորս եկան՝ հավանաբար հասկանալով, որ մարդկանց քայլեցնելով ու տուն ճամփելով Նիկոլին «նիկոլ» չես անի, ավելի շուտ ինքը քեզ կանի, քան դու՝ իրեն։ Իսկ եթե վաղը ինքն էլ մնա իր դրած քֆուրի տակ, հետո ի՞նչ երեսով է նայելու նրանց աչքերին, որոնց վրա այսպես ակնարկներով քֆուր է դնում հրապարակից բոլորի աչքի առաջ։ Վտանգավոր ու վարկաբեկման մեծ ռիսկ պարունակող խաղ են սկսել «Դիմադրության» շարժման առաջամարտիկները, որը հղի է նրանով, որ վերջում բոլորն են մնալու իրենց վերցրած ծանրության ու դրած քֆուրների տակ։

Ամենից շատ դիտված

18:13 Արթիկի ՔՊ-ական համայնքապետը խլում է տուֆաշենցիների արոտավայրերը. ահազանգ
23:16 Հիշու՞մ եք՝ Վանոն ձեր անբարո չկամության շնորհիվ օտար հողում էր մեռել քաղցկեղից. Դավիթ Մաթևոսյան
21:55 Գաղտնագրված է. ՀՀ ԱՀԾ-ն չի մեկնաբանում ադրբեջանական զորքերի կուտակումների մասին լուրերը․ Sputnik
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի․ պատառիկներ՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի անցյալից (մաս 3-րդ)
11:48 Աննան արդեն Մատենադարանում է. հողը մեր գլխին, մեր մեռնող մշակույթին. Լևոն Ջավախյան
18:40 35 տարի սայլը տեղից չշարժվեց․ ադրբեջանագետը՝ «Նավակ Ճոճողի» «խոստման» մասին
09:00 Աննա Հակոբյանը ներողություն կխնդրի՞ արշավի մասնակիցներից
23:09 Ռաֆիկ Պետրոսյանի որդին հերքում է. հայրս կապ չունի Արթիկի համայնքապետի հետ
17:30 Հատուկ նրանց համար, ովքեր կարծում էին՝ Տիգրան Ուլուբաբյանն իրոք կապ ուներ ավազակության հետ
08:45 Հայաստան գալուն պես «ջերմ» ողջույնի խոսքեր եմ ստանում Վիվայից, որ Թուրքիայի տարածքում եմ