Երևան +19°
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 19:35 13-03-2024

Լեզու հանելը քֆուր է, ոչ թե լավ խորհրդանիշ. երաժշտագետը՝ Եվրատեսիլի երգի մասին

«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում այս տարի Հայաստանը «Ժակո» երգով Շվեդիայում ներկայացնելու է «Լադանիվա» խումբը։

Այսօր Եվրատեսիլ երգի մրցույթը յութուբյան իր էջում հրապարակել է հայաստանյան պատվիրակության երգը՝ իր տեսահոլովակով։

Առաջին ալիքն էլ, տեղադրելով տեսահոլովակի հղումը, կից գրառել է՝ նշելով, որ երգը հաղորդագրություն է՝ ուղղված աշխարհի բոլոր Ժակոներին, որ ընդունեն իրենց իրական, վայրի, անբռնազբոս «ես»-երը, գտնեն իրենց կոչումը, ու վեր կենան պարելու՝ չմտածելով, թե մարդիկ ինչ կասեն։

Առաջին ալիքի գրառման մեկնաբանություններում քննարկվել են տարբեր կարծիքներ երգի և տեսահոլովակի շուրջ․ հանրության մի մասի կողմից երգը սիրվել է, մի մասն էլ բուռն քննադատության է արժանացրել այն։

Oragir.News-ը կապ է հաստատել երաժշտագետ Հասմիկ Բաղրամյանի հետ, որն այսպես արտահայտվեց երգի և տեսահոլովակի մասին․

«Ֆեյսբուքյան էջումս էլ եմ գրել, որ տեսահոլովակի աղջիկը կարծես հնդկական Կալի աստվածուհին լինի, որին ամբողջ աշխարհն է ճանաչում՝ որպես մահի ու պատերազմի աստվածուհի։ Եթե խոսենք միայն շապիկի՝ լեզուն դուրս հանած աղջկա մասին, կասեմ, որ որպես հայկականության նշան՝ խայտառակություն է։ Լեզու հանելը քֆուր է, այլ ոչ թե լավ խորհրդանիշ»։

Երաժշտագետը կարծիք հայտնեց, որ տեսահոլովակում շվի նվագող տղան խորհրդանշական առումով շատ ավելի ցայտուն, արտահայտիչ էր, քան մեներգչուհի Ժակլինը։

«Իմ կարծիքով՝ նման խորհրդանիշով ինչ-որ բան են ուզում ասել․ հնդկական, ռաբիս պարի շարժումներով «երգիկ» է։ Տեսահոլովակը շատ որակով էր, ահագին գումար են ծախսել ինչ-որ բան ասելու համար»։

Oragir.News-ի հարցին՝ Հայաստանի պատվիրակության երգը արդյոք ազգային տարրեր պարունակո՞ւմ է, երաժշտագետն ասաց․

«Այդ մրցույթը այնքա՛ն իմ ուշադրությանը արժանի չէ։ Եթե մի մրցույթում հաղթում է Կոնչիտան, ես ի՞նչ կարող եմ ասել․ ազգային մրցույթ չէ, որ ազգային չափանիշներով որոշենք։ Այստեղ պետք չէ ազգային ոչինչ փնտրել։ Թե չէ մինչ այս ո՞վ էր ազգային երգով ներկայացել»։

Հասմիկ Բաղրամյանն ընդգծեց նաև, որ երգը լսելիս իր զգացողություններն ավելի հնդկական մելոդրամայի ժանրից են և հրաժարվեց որևէ բալային համակարգում գնահատական տալուց։

Հիշեցնենք, որ «Լադանիվա» խումբը հիմնադրվել է 2019 թվականին Ֆրանսիայում, որի դուետի կազմում են երգչուհի Ժակլին Բաղդասարյանը և Լուի Թոմասը։ Խմբի հիմնադիրների հայրերը «Լադա Նիվա» են ունեցել, ինչի արդյունքում որոշել են խումբը անվանել հենց այդպես՝ «Լադանիվա»։

Ամենից շատ դիտված

21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:31 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը․ ՈւՂԻՂ
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»