Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 13:00 01-05-2026

Կեցցե՜ Մայիսի 1-ը. ինչ առաքելություն է միավորում աշխատողներին այսօր

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Մայիսի 1-ը տոն էր խորհրդային բռնազավթման տարիներին։ Տոնական շքերթներ էին կազմակերպվում, դրոշներ, փուչիկներ, պրոլետարիատի մասին պաստառներ։ Տոնին փառաբանվում էին ոչ միայն աշխատավորներն, այլև զավթիչն ու նրա գործիքները։

Անկախությունից հետո այս սիրված տոնը մերժվեց, ինչպես խորհրդային բռնազավթման հետ ասոցիացվող ամեն ինչը։ Սոցիալիստական հասարակությունը վերացավ, քաղաքացիական հասարակություն ձևավորելը հռչակվեց նպատակ։ Մայիսի 1-ի իմաստը կորավ վայրի կապիտալիզմի շրջանում։ Այնինչ՝ աշխատող մարդը պետության, հասարակության հիմքն է։ Սա հասկացանք հետո, սակայն Մայիսի 1-ը, աշխատանքին նվիրված տոնը հետ բերել դեռ չի ստացվում։

Ի՞նչ անել, որ հանրությունն իրապես գնահատի աշխատող մարդուն, և ի՞նչի շուրջ կարելի է միավորել աշխատողներին քաղաքացիական հասարակությունում։

Նիկոլ Փաշինյանն աշխատող մարդու մեջ տեսնում է միայն հերոս հարկատուին, նրա աշխատանքի, գործունեության արդյունքում գեներացված հարկը, որն ուղիղ ֆինանսական տեսքով հոսում է պետական բյուջե։

Մյուս հարցերում մարդն իշխանության կողմից ատելության ու արհամարհանքի է արժանանում։ Հիշենք՝ քաղաքացու վրա թքելը ԱԺ նախագահի կողմից, Փաշինյանի կողմից մատ թափ տալը մետրոյում երիտասարդ կնոջ վրա, հոգևորականներին բոսյակ անվանելը, ընտրողներին շուն ու շանգյալ անվանելը և այլն։ Բնականաբար՝ ատելության ու արհամարհանքի խոսքերը չեն խնայում աշխատող մարդկանց։ Իսկ հարուստների հանդեպ այնպիսի թշնամանք է հրահրվում, որպիսին նույնիսկ կուլակաթափության շրջանում չի եղել։

Առաքելության հարցում ևս հակամշակութային ու ապաքաղաքացիական մոտեցումներ են։ Դպրոցի պատին գրել են՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես»։ Այս կարգախոսում աշխատանքի մասին խոսք, ակնարկ չկա։ Այն ծայրահեղ եսակենտրոն է։ Այնինչ՝ աշխատանքը հանրային նշանակություն ունի։ Օրինակ՝ հացթուխը հաց է թխում, որ ժողովուրդն ուտի։ Կոշկակարը կոշիկ է կարում մարդկանց համար։ Ծաղրածուն զվարճացնում է ժողովրդին, բժիշկը բուժում է բուժառուներին։ Շինարարը տուն է կառուցում, որ մարդիկ տանիք ունենան։ Եթե բոլորը միայն իրենց համար մտածեն, իրենց լավ ապրելու համար մտածեն, այս ամենը չի լինի, կամ այն աստիճակ կայլասերվի, այն աստիճան անորակ կլինի, որ նույնիսկ նկարագրելի չէ։

Աշխատողին արժանվույն գնահատելու համար գյուտեր անել պետք չէ։ Այդ ամենը կա աշխարհում, բազմաթիվ քաղաքացիական հասարակություններում աշխատողները միմյանց հետ համերաշխության մեջ են։ Օրինակ՝ սկանդինավներում, բողոքական բազմաթիվ երկրներում մարդկանց միավորում է բարիք ստեղծելու առաքելությունը։ Այսինքն՝ բոլոր աշխատող մարդիկ նույն առաքելությամբ միավորված են, և բնականաբար, փոխադարձ հարգանքով ու հոգատարությամբ են վերաբերվում միմյանց։

Ֆրանսիական Մեծ հեղափոխությունից առաջ հասարակությունը բաժանվում էր 3 դասակարգերի՝ հոգևորականների, ազնվականների և քաղքենիների։ Հոգևորականն աղոթում էր բոլորի համար, ազնվականը կռվում էր բոլորի համար, քաղքենին աշխատում էր բոլորի համար։ Հետագա սոցիալական վերափոխումների և դասակարգերի վերացման արդյունքում այսօր բոլորն են աշխատում բոլորի համար։ Այս ըմբռնումը կա այսօր ժողովրդավարական երկրներում, քաղաքացիական հասարակություններում։ Հետևապես աշխատող մարդը վաղուց առանձին կաստա չէ, ինչպես ներկայացնում էին պրոլետարիատն առանձին դասակարգ անվանողները, քանի որ այսօր բոլորն են աշխատում, և նրանց միավորում է հանրության, մարդկության համար բարիք ստեղծելու ընդհանուր առաքելությունը։

Քաղաքացիական հասարակություններն ունեն նաև աշխատանքի համարժեք փիլիսոփայություններ։ Օրինակ՝ ճապոնիացիներն աշխատում են ի սեր Աստծո, կարծում են, որ Բարձրյալն իրենցից գոհ է և հովանավորում է, որ իրենք բարիք են ստեղծում մարդկության համար և անվերջ կատարելագործվում։ Գերմանացիները կարծում են, թե աշխատելը և շատ որակյալ արդյունք ստեղծելը իրենց առաջ բացում է դրախտի դռները։ Այսպիսի փիլիսոփայությունների արդյունքում այդ երկրները բարեկեցության մակարդակով առաջ են շատերից։ Որոշ տեղերում դեռ պահպանում են վարպետության ավանդույթները, ձգտում են իրականացնել անհնարին թվացողը, հավատում են, որ Աստված ուղղորդում է վարպետի ձեռքը, հավատում են հրաշքին։ Եվ այս ձգտումն է գիտական, տեխնոլոգիական, սոցիալական առաջընթացի խթանը։

Եվ ուրեմն՝ կեցցե՜ Մայիսի 1-ը, աշխատավորների համերաշխության օրը, թող բարիք ստեղծելու առաքելությունը միավորի բոլորիս, ձգտենք իրագործել անհնարին թվացողը, հավատանք հավասարությանն ու հրաշքին, վերացնենք աղքատությունն ու հրաժարվենք մեր նմաններին նայել վերևից, ինչպես այսօր դեռ անում են որոշ հղփացած, բարձր դիրքից կուրացած, տգետ ու չար չմարդիկ։

Թաթուլ Մկրտչյան Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:00 Փողը հաղթեց խնամիությանը. FreeNews-ը «Ուժեղ Հայաստան»-ին 4 մլն-ի գովա՞զդ է արել
16:47 Ընդդիմությունը ցանկացած որոշման դեպքում վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան
09:00 Սյունյաց աբսուրդ․ 156 մլն-ոց «գոլդ» համարը և առանց A4 թղթի մնացած Գորիսի համալսարանը
22:00 Ադրբեջանը գերիների հարցը քաղաքական և բանակցային ճնշման գործիք․ Սիրանուշ Սահակյան
22:43 ԿԸՀ-ն ընտրությունների վերաբերյալ կարևոր որոշում է կայացրել
18:00 Կասկածելի թռիչքներ պետական միջոցներով․ Սինգապուրի «անհետացած» հաշվետվությունը
18:49 Նիկոլի մեղքն Արցախ հանձնելն է, հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք․ Շարմազանով
17:54 Վաղը դիմելու ենք ԿԸՀ՝ ընտրության արդյունքները չեղարկելու ու ՔՊ-ի արդյունքները վերանայելու համար. Նարեկ Կարապետյան
21:16 Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ․ փաստաբան
23:00 Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը․ Ռուբեն Մելիքյան