Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 23:13 30-04-2026

Ընտրություններին ադրբեջանական միջամտության մասին տեղեկությունները «Միասնության թևերը» կուղարկի ԵՄ-ին

Այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակությունում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը և նույն կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Լիպարիտ Դրմեյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվող հիմնական հարցը կապված է եղել հունիսի 7-ին Հայաստանի խորհրդարանական ընտրություններին Ադրբեջանից եկող արտաքին միջամտության հետ, որն անմիջական սպառնալիք է Հայաստանի ժողովրդավարությանն ու ընտրողների անվտանգությանը։

ԵՄ պատվիրակությանը ներկայացվել են ապացույցներ, որոնք հաստատում են ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությունը, որը վերաբերում է Հայաստանի դեմ պատերազմ սկսելու, Հայաստանից նոր տարածքային պահանջներ ներկայացնելու ու մի շարք այլ սպառնալիքների, եթե Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ կուսակցությունը չվերընտրվեն։

Նշվել է նաև, որ Նիկոլ Փաշինյանն ինքն ադրբեջանական սպառնալիքները դարձրել է ՀՀ ընտրություններում գործոն և օգտագործում է ՀՀ ընդդիմության ու ընտրողների դեմ։

Հայաստանում ԵՄ պատվիրակությունում հանդիպումը կայացել է այն բանից հետո, երբ «Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը նամակով դիմել է Հայաստանում ԵՄ դեսպանին՝ առաջարկելով Հայաստանում ընտրությունների գործընթացի վրա ռուսական ազդեցությանը հակազդելու կարևոր հանձնառության հետ միասին հակազդել նաև Ադրբեջանից սպառնալիքներին՝ ներկայացնելով կոնկրետ փաստեր։ Նամակում շեշտվել էր, որ ընտրություններին արտաքին միջամտության դեմ հանձնառությունը չի կարող լինել ընտրովի՝ կախված նրանից, թե որտեղից կամ որ երկրից է գալիս։

Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության աջակցելուն ուղղված Եվրախորհրդարանի 2026թ․ ապրիլի 24-ի բանաձևում և դրա հիման վրա Եվրոպական խորհրդին ու Եվրոպական հանձնաժողովին ուղղված միջնորդության մեջ նշվում է ռուսական միջամտությանը հակազդելու մասին։ Ըստ այդմ, եթե ԵՄ-ն ռուսական միջամտության դեմ միջոցներ է ձեռնարկում, ուրեմն նույնը պետք է անի նաև ադրբեջանական միջամտության դեմ։

«Միասնության թևերը» համոզված է, որ ժողովրդավարության կանոնների ու արժեքների պաշտպանության հարցում հետևողականությունը՝ անկախ նրանից, թե որ արտաքին դերակատարն է միջամտում, սկզբունքային կարևորություն ունի ժողովրդավարական ինստիտուտների վստահելիության պահպանման և հայ ընտրողների իրավունքների պաշտպանության հարցում։

Կարևոր ենք համարում ԵՄ պատվիրակությունում հավաստիացումը, որ ԵՄ-ն ուշադրության ներքո է պահում արտաքին միջամտության բոլոր փորձերը՝ դրանք բացահայտելու և հակազդելու համար՝ անկախ նրանից, թե որ երկրից են գալիս։

Հանդիպմանը նշվել է նաև, որ «Միասնության թևերը» հետևում է ՀՀ-ում հունիսի 7-ի ընտրություններին արտաքին միջամտության մասին հրապարակումներին։

Արման Թաթոյանի առաջարկի հիման վրա պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ադրբեջանական միջամտության մասին հրապարակումներն ու ադրբեջանական աղբյուրներից այլ տվյալները «Միասնության թևերն» ուղարկելու է ԵՄ-ին՝ դրանք ստուգելու և հակազդելու հարցի հետ կապված։ Սա համարում ենք կարևոր։
Հայաստանյան հասարակությանը տեղեկացնում ենք, որ հետևողական ենք լինելու, որպեսզի Հայաստանի ժողովրդավարությունն ու ՀՀ քաղաքացին լինեն պաշտպանված և Հայաստանում լինի իշխանություն, որը չունի արտաքին կախվածություններ և ծառայում է միայն մեր ազգային շահերին։

Մենք կարևորում ենք ԵՄ գործունեությունը Հայաստանում, մեր երկրի հետ հարաբերությունների խորացումը ու մասնավորապես՝ մեր դիմումները քննարկման արժանացնելու այս հանձնառությունը։

Ամենից շատ դիտված

15:30 Այդ տղամարդը հետապնդում էր ինձ . բռնության ենթարկված հայուհու սենսացիոն տեսանյութը ցնցել է համանցանցը
22:30 6 անշարժ գույք, թանկարժեք Toyota, 73.2 մլն անկանխիկ, 10 մլն կանխիկ, 54.5 մլն եկամուտ. Սուրեն Պապիկյանի և կնոջ ունեցվածքը
16:16 Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը՝ առերևույթ քաղաքական հետապնդում է. Դանիել Իոաննիսյան
15:17 Քրոջ ողբերգական մահից օրեր անց Նորայր Նիկոյանը հրապարակում է արել
19:00 Ինչու են ԿԸՀ-ից եկամուտ ստացել ԿԸՀ փոխնախագահի դուստրերը. պարզաբանում
20:00 Չոր ծառը եղել է սեփականաշնորհված տարածքում, որտեղ քաղաքապետարանը գործառույթ չունի․ Արմեն Բեգոյան
17:11 Գեղարքունիքում BMW-ի ու Toyota-ի վթարի հետևանքով 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
19:30 Աստղային Վարդավառ. Գարիկը, Իվետան, Արմուշն ու Ժաննա Բուտուլյանը ցույց են տվել, թե ինչպես են նշել տոնը
15:03 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ 1 տարեկան երեխա է տեղափոխվել՝ բազմակի վնասվածքներով ու սրտի կանգով
17:18 Ուկրաինան պետք է պայքարի մինչև վերջ՝ տեղի չտալով արտաքին ճնշումներին. Ալիև