Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 20:45 28-04-2026

Պետության լռությունը կանաչ լույս է վառում Ադրբեջանի մշակութային ցեղասպանության համար

Մերի Հակոբյան

Լրագրող

«Եթե աշխարհի երեսին գոյություն ունեցող միակ հայկական պետությունը չի պաշտպանում իր քաղաքացիների պատմամշակութային ժառանգությունը, ապա ինչպե՞ս կարող է համարվել հայկական պետականության ներկայացուցիչ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախից հասարակական գործիչ, իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Նարե Սիմոնյանը:

Վերջինս, անդրադառնալով Արցախի օկուպացված տարածքներում հայկական հուշահամալիրների և եկեղեցիների ոչնչացման դեպքերին, նշեց, որ դա դիտարկում է որպես մշակութային ցեղասպանություն։ Նրա խոսքով՝ 2020 թվականի պատերազմից հետո և հատկապես 2023 թվականի Արցախի ամբողջական օկուպացիայից և հայերի բռնի տեղահանությունից հետո Շուշիում, Հադրութում և Ստեփանակերտում արձանագրվել են վանդալիզմի բազմաթիվ դեպքեր։

«Միայն վերջին ամսում տեսանք Ստեփանակերտի երկու եկեղեցիների վերացումը, ինչը հաստատվել է նաև արբանյակային տվյալներով»,- ցավով նշեց Սիմոնյանը։

Նա ընդգծեց, որ նման դեպքերին պետք է արձագանքել ոչ միայն հայտարարություններով, այլ միջազգային ճնշման մեխանիզմներով։

«Չպետք է լռել։ Պետք է միջազգային գործընկերներին, պատմամշակութային կառույցներին հասցնել, որ Արցախում հայկական ժառանգությունը ոչնչացվում է»,– ասաց նա, շեշտելով, որ Ադրբեջանի հակամշակութային վարքագիծը կանգնեցնելու հիմնական գործոնը միջազգային ճնշումն է։

Նա նաև քննադատեց Հայաստանի իշխանությունների որոշ ներկայացուցիչների հայտարարություններ՝ նշելով, որ դրանք «կանաչ լույս են տալիս» Ադրբեջանի գործողություններին։

Հիշեցնենք, որ նախօրեին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն, անդրադառնալով Ստեփանակերտում եկեղեցու ոչնչացման վերաբերյալ հարցին հարցով էր հակադարձել, թե ՀՀ քաղաքացուն ի՞նչ է տալու ՀՀ իշխանությունների բարձրաձայնումն այս թեմայի վերաբերյալ: Այսպիսով՝ նախարարը փորձել էր հիմնավորել, թե ինչու չեն արձագանքում Արցախում հայկական եկեղեցիների ոչնչացման փաստերին։

«Եթե դու հրաժարվում ես պաշտպանել հայկական պատմամշակութային ժառանգությունը, ապա դա ոչ միայն քաղաքական սխալ է, այլ հակապետական մոտեցում»,– գնահատեց Նարե Սիմոնյանը:
Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը