Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 16:00 28-04-2026

ФСБ-ն աջակցում է Փաշինյանին, ում են ձերբակալելու ՀՀ մտնելիս

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Ցնցող լուր է տարածել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա տեսանյութ է հրապարակել և կից գրել՝ «Արտերկրում ընտրակաշառք վերցնողները Զվարթնոցում և մյուս անցակետերում անմիջապես ձերբակալվելու են»։

Ո՞ւմ է ուղղված այս սպառնալիքը։

Ռուբինյանն ակնարկել է, որ այս սպառնալիքը վերաբերվում է Ռուսաստանում ապրող ՀՀ քաղաքացիներին: «Ընտրակաշառք վերցնելը նույնպես հանցագործություն է, և մեր համապատասխան ծառայությունները ոչ միայն Հայաստանում են հետևում իրավիճակին, այլ նաև ՀՀ-ից դուրս։ Նաև սիրելի՛ հայրենակիցներ, որոնք Եզրաս արքեպիսկոպոս կոչված ԿԳԲ-ի գործակալի կամ նրա ցանցի միջոցով են կաշառք վերցրել, դուք էլ պետք է իմանաք, որ Եզրասը մեր ծառայությունների հատուկ ուշադրության կենտրոնում է, և դուք ևս եթե կաշառք, գումար վերցնեք, հենց գաք Հայաստան, ձերբակալվելու եք։ Սիրելի՛ մյուս հայրենակիցներ, որոնք գումար չեք վերցրել և ուզում եք գալ Հայաստան, քվեարկել, շատ ողջունելի է, և ուրախ ենք, որ ուզում եք ձեր քաղաքացիական պարտքը կատարել»,- ասել է նա։

Փորձենք պատկերացնել, թե ինչպե՞ս է սա հնարավոր։

ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիների թվի մասին ստույգ տվյալներ չկան։ Առնվազն՝ մեկ միլիոն ՀՀ քաղաքացի կլինի այնտեղ։ Նրանց հետևելու, թեկուզ միայն գաղտնալսելու համար ահռելի միջոցներ են անհրաժեշտ։ Եթե ԱԱԾ բոլոր աշխատողները, ներառյալ Արարատ Միրզոյանի պես ծառայություն մատուցողները բոլոր գործերը թողնեն ու միայն սրանով զբաղվեն, դարձյալ չնչին արդյունք կարող են ապահովել։

Հետևաբար՝ ենթադրելի է, որ այս հարցում հնարավոր է արդյունքի հասնել ռուսական անվտանգության ծառայության աջակցությամբ։ Այսինքն՝ ФСБ-ն ՀՀ ԱԱԾ-ին կարող է տրամադրել անձնագրային տվյալներ, թե ովքեր են մտադիր քվեարկել ընդդիմադիր ուժերի օգտին։ ԱԱԾ-ն էլ այդ անձնագրային տվյալներով մարդկանց ձերբակալելու է Զվարթնոցում ու այլ անցակետերում։ Այսինքն՝ Մոսկվան աջակցելու է Փաշինյանին, նրան տրամադրելով ընդդիմադիր ուժերի համակիրների տվյալները։ ԱԱԾ-ն էլ նրանց ձերբակալելու է, թույլ չտալով, որ քվեարկեն ընդդիմադիր ուժերի օգտին։

Այսպիսով՝ կարելի է ողջամիտ կասկած հայտնել, որ Մոսկվան գործուն աջակցում է Փաշինյանին ФСБ-ի մակարդակով։ Եթե այդպես է, նշանակում է՝ Ռուսաստանը միջամտում է ՀՀ ԱԺ ընտրություններին ФСБ-ի մակարդակով։ Իսկ ինչպես գիտենք՝ ընտրություններին արտաքին միջամտության մասին փաստը բավարար հիմք է ընտրությունների օրինակարգությունը կասկածի տակ դնելու համար։ Եվ եթե ռուսների այսպիսի աջակցության արդյունքում Փաշինյանն ընտրվի հունիսի 7-ին, ապա Ռուբինյանի հիշյալ գրառումը կարող է հիմք ծառայել Փաշինյանի լեգիտիմությունը կասկածի տակ դնելու համար։

Լավատեսները կարծում են, թե Ռուբինյանը չի հասկանում, թե ինչ է ընտրություններին արտաքին միջամտությունը։ Դա այն է, երբ արտաքին կոնկրետ երկիր, տվյալ դեպքում՝ ՌԴ-ն, փորձում է ազդել մեկ այլ երկրում՝ ՀՀ-ում, ընտրությունների ընթացքի, արդյունքի վրա, աջակցելով կոնկրետ թեկնածուի կամ թեկնածուների։ Եթե ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիները ՌԴ իշխանությունների ուղղորդմամբ են գալիս Հայաստան ռուսամետ կոնկրետ թեկնածուի ձայն տալու համար, ապա սա լուրջ խնդիր է, որի դեմ պետք է աշխարտի ԱԱԾ-ն։ Ընտրակաշառաքի փաստը կամ կասկածն այստեղ երկրորդական է։ Եթե արտաքին միջամտության թեման արհամարհվում է ՀՀ իշխանությունների կողմից, նշանակում է՝ Փաշինյանն է այն թեկնածուն, ում ընտրվելուն աջակցում են Կրեմլից, ու նրանք էլ Փաշինյանին տրամադրելու են ընդդիմադիրների համակիրների տվյալները, որոնց ԱԱԾ-ն ձերբակալելու է Զվարթնոցում կամ Բագրատաշենում։

Կարճ ասած՝ Ռուբինյանը լուրջ բացահայտում է արել, որը գործելու է Փաշինյանի դեմ։ Հավանաբար՝ ՔՊ-ում պարտվելու մտավախություն ունեն։ Եվ այդ պատճառով են խնդրել ռուս գործընկերներին, որ կազմակերպեն ՀՀ ընտրողների տեղափոխումը Հայաստան, հույս ունենալով, որ նրանք Փաշինյանին կընտրեն։ Իսկ ովքեր չարամտորեն կմտադրվեն ընտրելու այլ թեկնածուի կամ ում մասին տվյալներ չտրամադրի ФСБ-ն, ապա նրանք կձերբակալվեն ընտրակաշառքի կասկածանքով հենց անցակետում։

Թաթուլ Մկրտչյան Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:00 Փողը հաղթեց խնամիությանը. FreeNews-ը «Ուժեղ Հայաստան»-ին 4 մլն-ի գովա՞զդ է արել
16:47 Ընդդիմությունը ցանկացած որոշման դեպքում վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան
09:00 Սյունյաց աբսուրդ․ 156 մլն-ոց «գոլդ» համարը և առանց A4 թղթի մնացած Գորիսի համալսարանը
22:00 Ադրբեջանը գերիների հարցը քաղաքական և բանակցային ճնշման գործիք․ Սիրանուշ Սահակյան
22:43 ԿԸՀ-ն ընտրությունների վերաբերյալ կարևոր որոշում է կայացրել
18:00 Կասկածելի թռիչքներ պետական միջոցներով․ Սինգապուրի «անհետացած» հաշվետվությունը
18:49 Նիկոլի մեղքն Արցախ հանձնելն է, հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք․ Շարմազանով
17:54 Վաղը դիմելու ենք ԿԸՀ՝ ընտրության արդյունքները չեղարկելու ու ՔՊ-ի արդյունքները վերանայելու համար. Նարեկ Կարապետյան
21:16 Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ․ փաստաբան
23:00 Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը․ Ռուբեն Մելիքյան