Մամուլ 4 ամիս առաջ - 08:28 28-04-2026

Չգիտեն ինչպես լուծել տնային կալանքի տակ գտնվողների քվեարկության հարցը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես են հունիսի 7-ին ընտրելու կալանավայրերում գտնվող այն անձինք, որոնք ընտրելու իրավունք ունեն: Պարզվեց` ԿԸՀ-ն շրջիկ քվեատուփով պետք է այցելի կալանավայրեր, ՔԿՀ-ներում ընտրատեղամասեր են բացվելու, որոնց կկարողանան ՀՀ քաղաքացիները մասնակցել:

Իսկ ինչպե՞ս են ընտրելու տնային կալանքի տակ գտնվող մոտ 1000 քաղաքացիները, հարց ուղղեցինք արդարադատության նախարարությանը:

Մեզ ուղարկված պատասխանից պարզ դարձավ, որ այդ հարցը լուծված չէ․ «Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրության իրավունքի իրացման պատշաճ կազմակերպման թեմայով: Քննարկման ընթացքում ներկաներն անդրադարձել են ընտրական իրավունքի իրացման գործող ընթացակարգերին, տնային կալանքի տակ գտնվող անձանց պարագայում առկա խնդիրներին և հնարավոր լուծումներին։ Արդյունքում կողմերը ձեռք են բերել համագործակցության պայմանավորվածություն՝ համապատասխան մարմինների համակարգմամբ կազմակերպչական աշխատանքների իրականացման և անհրաժեշտ ընթացակարգերի հստակեցման նպատակով»։

Մեզ հասած տեղեկություններով՝ պատկան մարմինները մի քանի տարբերակ են մտածում․ ընտրության օրը «տնային կալանքի» տակ գտնվող անձանց ուղեկցեն ընտրատեղամասեր ՆԳՆ աշխատակիցները, կամ շրջիկ քվեատուփն այցելի նրանց․ վերջնական լուծում դեռ չկա, խճճվել են։

Նշենք, որ Հայաստանում «տնային կալանք» խափանման միջոցը ներդրվել է նոր Քրեադատավարական կարգավորումների շրջանակում։ Այն ուժի մեջ է մտել 2023 թվականի հուլիսի 1-ից, երբ ուժի մեջ մտավ նոր Քրեական դատավարության օրենսգիրքը։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ