Ներքին Միտք 2 ամիս առաջ - 23:40 27-04-2026

Հերթական աբսուրդ մեղադրանքով ձերբակալությունն է տեղի ունեցել. Արտակ Բեգլարյանը՝ Կանդազի մասին

«Հերթական աբսուրդ մեղադրանքով ձերբակալությունն է տեղի ունեցել՝ իշխանությունների քաղաքական նպատակներից ելնելով»,- գրում է ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ շարունակելով.

««Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, լեգենդար հետախույզ ու հայրենասեր արցախցի Արտուր Ավանեսյանի «Կանդազի» ձերբակալությունն այդ շարքից է:

Պատկերացրե՛ք, ձայնագրությունում նա ասում է. «Համ գործն ա ինյան, համ հողն ա ինյան, համ տոնն ա ինյան (Ե՛վ աշխատանքը կլինի, և՛ հողը կլինի, և՛ տունը կլինի): Նման ծրագրային թեզերի հնչեցումից հետո մարդուն շռնդալից կերպով ձերբակալում են ու փորձում հեղինակազրկել և՛ իրեն, և՛ նրա կուսակցությունը: Ես պարզապես վստահ եմ, որ Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ:

Փաշինյանական իշխանությունները ոչնչի առջև կանգ չեն առնելու վերարտադրվելու համար, դե իսկ նրանց իրավախախտումները կարող են քննվել միայն իրենցից հետո»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին