Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 21:19 27-04-2026

Տղա՞, թե՞ աղջիկ. Նանո Քալաշյանը պատրաստվում է սպասված «gender party»-ին

Բլոգեր Նանո Քալաշյանի ընտանիքում տոնական եռուզեռ է։ Դեռ երեկ նա հայտնել էր հետևորդներին, որ շատ շուտով պարզ կդառնա ապագա երեխայի սեռը, իսկ այսօր արդեն կիսվել է նախապատրաստական աշխատանքների կադրերով։ Նանոյի հրապարակած նոր հոլովակում երևում է, որ սպասված «gender party»-ի համար ամեն ինչ արդեն պատրաստ է։

Տոնական շքեղ ձևավորումը, փուչիկներն ու հյուրերի բարձր տրամադրությունը փաստում են, որ երեկոն խոստանում է լինել հուզիչ և հիշվող։ Հոլովակում նկատվող սպասման հաճելի լարվածությունը փոխանցվել է նաև հետևորդներին։

Մեկնաբանություններում արդեն սկսվել է իսկական «քվեարկություն»՝ մարդիկ փորձում են գուշակել՝ արդյոք զույգը կապույտ, թե՞ վարդագույն ծուխ է բաց թողնելու։

«Մնացել է միայն գլխավոր պահը՝ սեռի բացահայտման արարողությունը»,- նշում է բլոգերը՝ էլ ավելի թեժացնելով հետաքրքրությունը։ Մենք ևս հետևում ենք զարգացումներին և շուտով կտեղեկացնենք՝ ում է սպասում Նանո Քալաշյանը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը