Ներքին 5 ամիս առաջ - 17:38 23-04-2026

Մի օր անպայման կպատմեմ՝ ինչպես էր ժողովուրդը ճանապարհում Սերժ Սարգսյանին՝ դեռ չգիտակցելով, թե ինչ է սպասվում իրեն ու երկրին. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սերժ Սարգսյանն այն եզակի մարդկանցից է՝ ոչ միայն Հայաստանի ղեկավարների, այլև ընդհանրապես իմ կյանքում հանդիպած անհատների շարքում, ով հրապարակավ ընդունում է իր սխալը։

Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է։ Մենք, ցավոք, հաճախ պատրաստ ենք գնալ մինչև կործանում, միայն թե չասենք՝ «Այո՛, այստեղ սխալվել ենք»։

Ես դա երբեք չեմ համարել թուլություն։ Ընդհակառակը, սա ներքին ուժի, քաղաքական հասունության և մարդկային մեծության նշան է։ Սերժ Սարգսյանը Հայաստանի ղեկավարներից միակն է, ով ժողովրդի ճնշման պայմաններում հեռացավ իշխանությունից՝ երկիրը չտանելով ներքին բախման ու արյունահեղության։

Սերժ Սարգսյանի սխալները, իհարկե, չեն վերանում միայն այն պատճառով, որ նա դրանք ընդունում է։ Բայց սխալի ընդունումն արժեք ունի այն ժամանակ, երբ դրանից բխում է հետևություն՝ չկրկնել նույնը, չտրվել ամբիցիաներին, վեր կանգնել անձնական ու թիմային շահերից և առաջնորդվել բացառապես պետական ու ազգային շահերով, այլ ոչ թե զոռբայությամբ ու իրականությունը հերքելու համառությամբ։

Շնորհակալ եմ նրան իր սկզբունքայնության, ազնվության ու ներքին ամրության համար։

Հ.Գ. Ութ տարի առաջ՝ հենց այս օրը, կյանքումս առաջին անգամ նստեցի Սերժ Սարգսյանի ծառայողական մեքենան։ Այդ նույն մեքենան նրան վերջին անգամ Բաղրամյան 26-ից տուն տարավ։ Մի օր անպայման կպատմեմ այդ օրվա մասին՝ ինչպես էր ոգևորված ժողովուրդը ճանապարհում Սերժ Սարգսյանին՝ դեռ չգիտակցելով, թե ինչ է սպասվում իրեն ու երկրին։

Ութ տարի անց՝ արդեն մեկ այլ երկրում և բոլորովին այլ հանգամանքներում, կրկին Սերժ Սարգսյանի հետ նույն մեքենայում էի։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց