Միտք Ներքին 1 տարի առաջ - 17:35 12-08-2025

Այս գործարքի ամենառանցքային կողմերից մեկը՝ հայ ժողովուրդը, մնաց անտարբեր կատարվածին․Միքայել Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է․

«Օգոստոսյան մտքեր

Հայաստանն անխուսափելիորեն փոխվել է, և այդ փաստը որքան ակնհայտ էր դառնում, այդքան ուժգին հերքում էին նախկին էլիտաները։ Հերքում էին հեղափոխության առաջին իսկ օրվանից, որովհետև ընդունել հեղափոխության փաստը, նշանակում էր համակերպվել նոր իրականությունում սեփական դերի բացակայության հետ:

Հայ ժողովուրդն անխուսափելիորեն և անդառնալի գրավել է հասարակական-քաղաքական դաշտը։ Այս փաստի հետ, եթե անցյալում չէր ուզում համակերպվել նախկին էլիտան, հիմա դրա դեմ պայքարում է ժողովրդի ծնունդ հեղափոխական էլիտան։

Ջախջախիչ պարտության սիմվոլի վերընտրությունից ու ցանկացած գնով խաղաղություն հաստատելու մանդատ ստանալուց հետո, հեղափոխական էլիտային թվում էր, թե «խաղաղություն» անունով թուղթն ապահովելուց հետո իրենց կհաջողվի հետ պտտել պատմության անիվը։ Վերադարձնել 2018-ի անվերապահ սերը։

Ընդամենը երեք օր առաջ Հայաստանի վարչապետը կնքեց հայկականության, Հայկական հարցի և Հայաստանի համար ամենակարևոր երկու փաստաթղթերը։ Նա ԱՄՆ-ին զիջեց (գոնե թե այդպես է հայտարարվում) Հայաստանի ռազմավարական նշանակության տարածքը՝ չպարզաբանված ու չբանակցված մանրամասներով։ Կատարեց Ադրբեջանի բոլոր պահանջները՝ լուծարելով ԵԱՀԿ Մինսկի խումբն ու տվեց անխոչընդոտ ճանապարհ դեպի Նախիջևան։ Նա այդ ամենն արեց, որ գոնե թղթի վրա ապահովի խաղաղություն բառը՝ որպես սեփական գոյության իմաստավորման և 2021թ. հետո իրեն վերընտրած հեղափոխականների ճշմարտացիության ապացույց։

Նա ապահովեց «Ղարաբաղը տանք, Ցեղասպանությունը մոռանանք, երջանիկ ու հանգիստ ապրենք» գլոբալիստական գաղափարախոսության հաղթանակը, որ վերցնի այդ հաղթանակի դափնիները։ Բայց մնաց միայն ՔՊ-ականների՝ սրտխառնոց առաջացնող գովեստի խոսքերի հույսին։

Թուլացած Իրանի, հեռացող Ռուսաստանի, գերիշխող Ադրբեջանի ու օր օրի հեգեմոնիա հաստատող Թուրքիայի պայմաններում, պարտության խորհրդանիշը ստացել է առավելագույնը։

Զիջել է ամեն ինչ, բայց ստացել է առավելագույնը։ Հնարավո՞ր էր այդքան զիջումների դիմաց հասնել գոնե գերիների ազատ արձակմանն ու Հայաստանից գրավված տարածքներին դեօկուպացիային, վստահաբար՝ այո, բայց Նիկոլով, աշխարհաքաղաքական ներկա վիճակով ստանալ ավելին, հավանաբար՝ ոչ։

Այս գործարքի ամենառանցքային կողմերից մեկը՝ հայ ժողովուրդը, մնաց անտարբեր կատարվածին։ Մարդուն, ում տվել էին մանդատ ազգային դավաճանության և պատմության ուրացման գնով բերել խաղաղություն, թողեցին առանց ծափերի։

Ծափերն ու ուշադրությունը սևեռվեց Դևոյանների ընտանիքի վրա։ Համեմատեք Սոֆի Դևոյան կրտսերի հարսանիքի դիտումների թվերը, հավանումները և ճակատագրական հարցին արձագանքի թվերը։

Նայեք թվերին ու կհասկանաք, թե ուր է գնում երկիրը։

Սա է հեղափոխության ամենամեծ բումերանգը»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի