Ներքին 5 ամիս առաջ - 16:48 22-04-2026

Տեխնոլոգիական հաջողության նոր էջ․ հայկական Krisp-ը երկու մրցանակ է նվաճել

Անի Կեսոյան

Լրագրող

Հայկական Krisp ընկերությունը շարունակում է ամրապնդել իր դիրքը միջազգային տեխնոլոգիական դաշտում՝ այս անգամ արձանագրելով նշանակալի հաջողություն Webby Awards հեղինակավոր մրցանակաբաշխությունում։ Ընկերությունը հաղթող է ճանաչվել միանգամից երկու մրցանակում՝ «Տեխնիկական առաջընթաց» (Technical Achievement) կատեգորիայում՝ արժանանալով թե՛ ժյուրիի գլխավոր մրցանակին (Webby Winner), թե՛ հանրության քվեարկությամբ տրվող People’s Voice մրցանակին։

2026 թվականին Krisp-ը առաջադրված էր ընդհանուր երեք անվանակարգում՝ «Տեխնիկական ձեռքբերում», «Ծրագրավորողների գործիքներ և API-ներ» և «Արհեստական բանականության ձայնային և խոսակցական ինտերֆեյսի լավագույն կիրառություն», ինչը ինքնին վկայում է ընկերության տեխնոլոգիական լուծումների լայն կիրառելիության և մրցունակության մասին։

Krisp-ի համահիմնադիր և տնօրեն Արտավազդ Մինասյանն, անդրադառնալով հաղթանակին, նշել էր․

«Հայե՛ր ջան, Կրիսպը միանգամից երկու անվանակարգում հաղթեց The Webby Awards-ում՝ «Տեխնիկական առաջընթաց» կատեգորիայում՝ թե՛ “People's Voice”, թե՛ անկախ մասնագետների կողմից տրվող մրցանակներով։ Շնորհակալություն բոլոր այն մարդկանց (իսկ նրանք շատ-շատ էին) աջակցելու համար։ Շնորհավորում եմ բոլորիս այս հաղթանակի կապակցությամբ»։

Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում Krisp-ի տեխնոլոգիաները ինտեգրվել են արհեստական բանականությամբ աշխատող գրեթե բոլոր խոշոր ընկերությունների ձայնային պրոդուկտներում, ինչը փաստում է ընկերության աճող ազդեցությունը գլոբալ շուկայում։

Krisp-ի այս հաղթանակը ոչ միայն ընկերության ձեռքբերումն է, այլև կարևոր ազդակ է հայկական տեխնոլոգիական համայնքի համար՝ ցույց տալով, որ տեղական ընկերությունները կարող են մրցունակ լինել համաշխարհային ամենաբարձր հարթակներում։

Նշենք, որ Webby Awards-ը համարվում է ինտերնետի «Օսկարը»։ Այն հիմնադրվել է 1996 թվականին և ամեն տարի գնահատում է լավագույն թվային նախագծերը՝ կայքեր, հավելվածներ, թվային նորարարություններ, արհեստական բանականության լուծումներ և առցանց բովանդակություն։ Մրցանակաբաշխությունը կազմակերպվում է Միջազգային թվային արվեստների և գիտությունների ակադեմիայի (IADAS) կողմից, որի կազմում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետներ, տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ և ստեղծագործական ինդուստրիայի առաջնորդներ։

Յուրաքանչյուր անվանակարգում տրվում են երկու հիմնական մրցանակներ՝ մեկը՝ ակադեմիայի ընտրությամբ (Webby Winner), և մյուսը՝ հանրության քվեարկությամբ (People’s Voice), ինչը հնարավորություն է տալիս գնահատել թե՛ մասնագիտական, թե՛ օգտատերերի կարծիքը։

Անի Կեսոյան Անի Կեսոյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի