Ներքին 5 ամիս առաջ - 22:34 16-04-2026

ԹՐԻՓՓ-ը շատ մեծ հարցականի տակ է. Ռոբերտ Քոչարյան

ԹՐԻՓՓ-ը շատ մեծ հարցականի տակ է, և այս պատերազմը շատ ավելի հարցեր առաջացրեց, ես չեմ տեսնում այս իրավիճակում ԹՐԻՓՓ-ի պրակտիկ իրականացումը, դա լրջագույն հարցեր կառաջացնի Իրանի հետ, շարունակելու միակ տարբերակը ես տեսնում եմ այդ ֆորմատի ընդլայնումը՝ ներգրավել որևէ երկիր, որը Իրանի կողմից բարեկամ երկիր է ընկալվում, այլ տարբերակը խնդրահարույց կլինի։

Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքաստի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Եթե Իրանում պատժամիջոցները հանեն և հասնեն լուծման, ապա Իրանի տարածքը դառնալու է տրանզիտի համար ամենից հարմար և կարճ ճանապարհը, գլոբալ փոփոխություններ են տեղի ունենալու։ Մենք շատ ուշադիր պետք է լինենք Իրանի հետ մեր հարաբերություններում, չպետք է անենք քայլեր, որոնք կքանդեն մեր հարաբերությունները, որոնք ձևավորվել են տարիների ընթացքում։ Այս իշխանությունը վարպետ է հարաբերություններ քանդելու մեջ, կարծում եմ հիմա իրենք էլ են հասկանում, որ խնդիրներ ունեն, բայց քանի որ նախընտրական շրջան է փորձելու են կառչել այն թեզերից, որոնց վրա ջանքեր են գործադրել ամիսներ, տարիներ։ Ես նորից պետք է կրկնեմ՝ ԹՐԻՓՓ-ն ամերիկյան ծրագիր է Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայաստանի տարածքում»,-նշել է նա։

Ամենից շատ դիտված

20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
21:07 Դեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
20:08 Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսվում. Ուշակով
23:36 Դրանով ցավեցրին այդ տղային ու հիասթափեցրին․ Մելիքյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին
13:18 Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում
16:18 Ոտքը կորցնելու վտանգ չկա. ԲԿ-ն հերքում է լուրերը, հարազատները՝ ահազանգում. ինչ է թաքցնում հիվանդանոցը
18:00 Քավության նոխազ՝ ԱԱԾ տեղակալի տեսքով, և ՊՆ-ի «պատերազմը»՝ կանանց շպարի դեմ
22:00 ՔՊ-ական թաղապետի անկեղծ բացահայտումը. թաղապետարանը գժական թիմ է
14:07 «Սիթի»-ի հացի և լավաշի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ