Ներքին 1 ամիս առաջ - 13:44 11-04-2026

Ոստիկանական ավտոբուսի մասնակցությամբ վթարից տուժած 12 քաղաքացիները դուրս են գրվել

Ոստիկանության գվարդիայի ավտոբուսի և թեթև մարդատար մեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով տուժած բոլոր 12 քաղաքացիներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Տուժած 12 քաղաքացիներն առաջին բուժօգնություն են ստացել ու դուրս գրվել։

Հիշեցնենք, որ այսօր Քուչակ-Ապարան ավտոճանապարհին վթար էր տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ականներին ուղեկցող ոստիկանական ավտոբուսի մասնակցությամբ։

Վթարի հետեւանքով կա 1 զոհ, 12 վիրավոր։