Ներքին 2 տարի առաջ - 11:24 19-08-2024

36 համարի ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիներից 5-ը շարունակում են բուժում ստանալ հիվանդանոցում

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանն ասաց, որ 67 երթուղիներում փաստացի սպասարկել է 10,170 շարժակազմ, նախատեսված 11,811-ի փոխարեն, 1,641-ով պակաս, կամ -13,9 տոկոս:

«Տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 87 պատահար, ընդհանուր 20 քաղաքացի ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այլ դեպքերով երկուսը միջին և թեթև ծանրության, իսկ թիվ 36 համարի երթուղու վթարի հետևանքով 18 քաղաքացի՝ այդ թվում բեռնատարի վարորդը ստացել են տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ: 5 քաղաքացի բուժում են ստանում հիվանդանոցում, մնացած 13-ը բուժում են ստացել և դուրս գրվել հիվանդանոցից»,- ասաց նա:

Կիրակոսյանը նաև հայտարարեց, որ անսարք 70 միավոր ավտոբուս կա, իսկ վթարված՝ 26 միավոր։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները