Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 19:10 10-04-2026

Նիկոլ Փաշինյանը սովորել է օրենքը. նա ու ԿԳՄՍ նախարարն այլևս չեն խախտի սանիտարահիգիենիկ նորմերը

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Օրեր առաջ Oragir.News-ը հրապարակում էր արել, նշելով, որ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ և ՏԿԵ նախարարների ուղեկցությամբ այցելել էր մանկապարտեզ, մտել խոհանոց՝ խախտելով սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր։ Խոսքը վերաբերում է հաստատություններում գործող կանոնների՝ պատշաճ կերպով չպահպանելուն, ինչը հատկապես կարևոր է երեխաների առողջության պահպանման առումով։

Oragir.News-ը խնդրի վերաբերյալ գրավոր հարցում էր ուղարկել ԿԳՄՍՆ, որին ի պատասխան նախարարությունից հայտնել են, որ Սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից արձանագրվել են դիտարկումներ։

«Սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից արձանագրված դիտարկումների հիման վրա սահմանված է նմանատիպ այցերի ժամանակ պահպանել սանիտարահիգիենիկ պահանջները, ինչը հաշվի է առնվել կազմակերպված հետագա այցերի ժամանակ»,- ասված է պատասխանում։

Նշենք, որ նախորդ հրապարակման մեջ, մեզ հետ զրույցում ՍԱՏՄ-ից հայտնել են, որ նման դեպքերի վերահսկողությունը իրենց անմիջական լիազորությունների շրջանակում չէ։ Սակայն, ստացվում է, որ ՍԱՏՄ-ն ԿԳՄՍ նախարարություն է ուղարկել դիտարկումներ մի բանի մասին, որն իրենց լիազորությունների մեջ չի մտնում։

Այս դեպքը կրկին ընդգծում է, որ սանիտարահիգիենիկ կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, հատկապես այնպիսի միջավայրերում, որտեղ գտնվում են երեխաներ։

Այնուհանդերձ, ԿԳՄՍ նախարարության պատասխանը հուսադրող է, ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանն ու նախարարներն այլևս տիրապետում են օրենքին և այսուհետ չեն խախտի սանիտարահիգիենիկ նորմերը։

Արփինե Նավասարդյան
Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք