Ներքին 3 ամիս առաջ - 18:32 06-04-2026

ՍԱՏՄ-ն իրավասու չէ, ԱՆ-ն լուռ է, ԿԳՄՍՆ-ն՝ զարմացած․ ո՞վ կհամարձակվի «սաստել» Փաշինյանին՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտման համար

«Մեր իրավական տիրույթում, մեր գործունեության տիրույթում չէ, թե մարդը ոնց է այնտեղ մտել ու իրեն ոնց է պահել։ Մեր գործունեության տիրույթում սննդամթերքն է և այդ սննդամթերքի արտադրման վայրի սանիտարահիգիենիկ նորմերը։ Մանկապարտեզը խնդիր ունեցե՞լ է։ Եթե խնդիր է ունեցել, ապաԴուք ինձ կարող եք ասել՝ մանկապարտեզը խնդիր է ունեցել, ես գնամ, մանկապարտեզը ստուգեմ, կասեցնեմ կամ չկասեցնեմ։ Մանկապարտեզի սնունդը խնդի՞ր է ունեցել, ես գնամ ստուգեմ, տեսնեմ սնունդը նորմա՞լ է, թե՞ չէ, և կասեցնեմ կամ չկասեցնեմ։ Մնացած բոլոր դեպքերում մեր իրավասությունից դուրս է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։

Նշենք, որ օրերս Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզում այցելել էր մանկապարտեզներ։

Այցի ընթացքում նա մտել էր խոհանոցները, իրեն ուղեկցող ԿԳՄՍ և ՏԿԵ նախարարների, մարզպետի, մի շարք պաշտոնյաների, իր թիկնապահների հետ՝առանց հատուկ հագուստի, առանց հատուկ գլխարկի, առանց ձեռնոցների՝ ձեռք տվել կաթասներին, շփվել երեխաներին մատուցվելիք սննդի հետ։

Անուշ Հարությունյանի խոոսքով՝ այդ հսկողությունը պետք է իրականացնի կազմակերպության տնօրինությունը, և նրանք, ովքեր մտել են ներս։ «Մենք մարդու հետ, թե նա ինչպես է այնտեղ իրեն պահում, գործ չունենք։ Մենք գործ ունենք կոնկրետ սննդի կազմակերպության հետ՝ արտադրության, հանրային սննդի կետի և իրացման ցանցի, սանիտարահիգիենիկ նորմերի հետ։ Եթե դրանք պահպանված չեն, ապա մենք դրանք պիտի արձագանքենք, և եթե սնունդը նորմալ չէ, մենք դրան պիտի արձագանքենք։ Մնացածը մեր իրավասությունից դուրս է»,- եզրափակեց նա։

Պարզաբանում ստանալու համար Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Փորձեցինք թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, սակայն ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Նելլի Վահանյանը խնդրեց գրավոր հարցում ուղարկել։

Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել ԿԳՄՍՆ, պատասխանը լինելուն պես, այն ևս կհրապարակվի մեր կայքում։

Հիշեցնենք՝ համաձայն Հայաստանում ընդունված սանիտարական նորմերի, մանկապարտեզի խոհանոց մտնելիս պարտադիր պետք է կրել մաքուր աշխատանքային հագուստ, գլուխը ծածկել և ձեռնոցներ կրել։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ