Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 16:18 07-04-2026

Սամվել Կարապետյանը զգուշացնում է վերահաս վտանգի մասին՝ ՌԴ-ի հետ տնտեսական պատերազմի վերաբերյալ. Նարեկ Կարապետյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը դժգոհում է, թե ինչու է Սամվել Կարապետյանը կողմերին կոչ արել բանակցություններով լուծել 44-օրյա պատերազմի ելքը։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Եթե դուք հետևեիք Սամվել Կարապետյանի հորդորին և օր առաջ ավարտեիք պատերազմը, կփրկվեր 3,500 հայորդու կյանք։

Եթե հետևեիք նրա հորդորին և չլինեիք այսպես ինքնավստահ անհեռատես, օր առաջ կավարտվեր պատերազմը, և հայտնի պայմաններով կպահվեր Հադրութը, Շուշին, Լաչինը, Քարվաճառը։

Սամվել Կարապետյանը այն ժամանակ մեզ զգուշացնում էր վերահաս աղետի մասին։

Այսօր էլ է նա մեզ զգուշացնում վերահաս վտանգի մասին՝ Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի վերաբերյալ, որի գինը իր երեխայից կտրելով վճարելու է ամեն հայաստանցի, բացի Փաշինյանից»,-գրել է նա:

Ձեզ գուցե հետաքրքրի