Ներքին 6 ամիս առաջ - 21:15 04-04-2026

ՀՀ-ԱՄՆ ավելի բարձր մակարդակով կայացված որոշումներն ավելի կարևոր են

«Չեմ կարծում առանձնապես թաքցնելու ինչ-որ աշխատանքային բաներ կան, բայց ընդհանուր որոշումներ ներկայացվել են։

Բազմաթիվ մանրուքներ կամ թեկուզ ոչ մանրուքներ կան, որոնց մասին, հնարավոր է՝ վերջում կտեղեկացվի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը, անդրադառնալով Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երրորդ հանդիպմանը։

Նշենք՝ կայացել է 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերն ընդգծել են երկկողմ համագործակցության տարբեր ուղղություններով արձանագրված առաջընթացը, սակայն չի ներկայացավել, թե ինչ առաջընթաց է ձեռքբերվել։

Վարդանյանի գնահատմամբ՝ յուրահատուկ ոչինչ տեղի չի ունեցել։

«Սովորական ինչ-որ հանդիպում ու սովորական ինչ-որ քննարկումներ են։ Եվ կարևորը, էլի եմ ասում, թե դրանց վերջում ի՞նչ որոշումներ կան։

Կարևոր է ավելի գլոբալ որոշումը, որը կկայացվի աշխատանքային խմբերի և ավելի բարձր մակարդակով հանդիպումների ժամանակ»,- եզրափակեց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը