Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 15:40 04-04-2026

Փաշինյանն ամեն ինչ Կրեմլի հետ է համաձայնեցնում. Մոսկվայում նա պարզել է իր անելիքներն ու հրապարակել ծրագիրը

«Նախընտրական ծրագիրը ներկայացնելու մեջ խախտում չկա։ Մայիսի 8-ից սկսվելու է պաշտոնական քարոզարշավը, և այդ ժամանակվանից քարոզարշավի խաղի կանոնները շատ ավելի հստակ կանոնակարգված են լինելու, շատ ավելի մանրամասն են լինելու` ի՞նչ կարելի է անել, ի՞նչպես է պետք անել։ Հիմա «Ուժեղ Հայաստանն» էլ իր նախընտրական ծրագիրը քաղաքում տարբեր տեղեր, մարզերում պաստառների վրա փակցրել է։ Այդտեղ էլ որևիցէ խնդիր չկա, եթե կուսակցությունների մասին օրենքով սահմանված ֆինանսավորման կարգավորումները չեն խախտվում, ապա, որևիցէ խնդիր չկա։ Մենք այդտեղ խնդիր չենք տեսնում, եթե դրա վրա ծախսվող գումարները ծախսվում են կուսակցության բյուջեից և հարգում են կուսակցությունների մասին օրենքի համապատասխան կարգավորումը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Անկախ դիտորդի» անդամ Դանիել Իոաննիսյանն, անդրադառնալով պաշտոնական քարոզարշավից առաջ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված ՔՊ նախընտրական ծրագրին։

Նրա խոսքով՝ Սահմանադրության 7 հոդվածն ամրագրում է, որ մասնավոր սուբյեկտները կարող են անել այն ամենն, ինչն օրենքով արգելված չէ։

«Կուսակցությունները ևս մասնավոր սուբյեկտներ են։ Հետևաբար, պետք է նայենք՝ որևիցէ օրենքով արգելք կա՞, թե՞ չկա։ Եվ որևիցէ օրենքով արգելք չկա։ Ընտրական օրենսգիրքը չի արգելում քարոզչություն անել, կամ կուսակցությունների մասին օրենքը չի արգելում քարոզչություն անել նախքան քարոզարշավի սկիզբը, քարոզչությունը արգելված է միայն լռության օրը և քվեարկության օրը։ Ուրիշ հարց է, որ կանոնակարգված չէ»,- եզրափակեց Դանիել Իոաննիսյանը։

Թե ինչո՞ւ Փաշինյանը ծրագիրը հրապարակեց Մոսկվա այցից հետո, Oragir.News-ը փորձեց հասկանալ «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության խորհրդի անդամ, միջազգայնագետ Արա Պապյանի հետ։

Պապյանը կարծիք հայտնեց, որ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի համար ինչ-որ բաներ հստակեցվել են, ինքը պարզել է իր անելիքները, դրա համար էլ ծրագիրը ներկայացրել է։

«Փաշինյանը Կրեմլի հետ ամեն ինչ է համաձայնեցնում և ինքը գնացել է այդ ամեն ինչը համաձայնեցնելու։ Եվ ըստ էության, այստեղ կարող է երկակի մեկնաբանություն լինել ինչ-որ տեղի ունեցավ Կրեմլում, և 2 էլ գոյության իրավունք ունեն։

Պարզապես մի քիչ ժամանակ է պետք հասկանալու համար, թե այս իրարամերժ 2 տեսակետից ո՞րն է ճիշտը, որովհետև մեկը նա է, որ հայտարարություն անելով պրոռուսական ուժերի մասին, դրանով Հայաստանում Պուտինը, ըստ ոմանց, աջակցություն է հայտնում, անուններ են տրվում՝ Սամվել Կարապետյանի, բայց այդ անունը չի տվել։ Բայց ոմանք այդպես են կարծում։

Իսկ մյուս տեսակետն էլ հակառակն է, որ ինքն այդ հայտարարությամբ աջակցում է Փաշինյանին, որովհետև լավ հասկանալով, որ որևէ մեկին այսօր կապել Ռուսաստանի հետ, նշանակում է հասարակությանը դեմ տրամադրել այդ անձի նկատմամբ։ Եվ այն ժամանակ, երբ Փաշինյանի կողմից Սամվել Կարապետյանի կուսակցությանն ուղղված մեղադրանքներն այն են, որ նա Ռուսաստանի հետ կապված է, բացահայտ խոսելը, ընդհանրապես 2-րդ տեսակետի համար հիմքեր է տալիս։ Չեմ կարծում, որ Պուտինն այդքան միամիտ մարդ է կամ իրեն չեն զեկուցում հասարակական տրամադրությունների մասին։ Բայց այստեղ ուզում եմ հատուկ շեշտեմ, որ ամեն պարագայում Պուտինն անուն չի տվել և ինքը հոգնակիով է խոսել, ասել է պրոռուսական ուժեր, թե ովքեր են՝ մենք կարող ենք ենթադրել»,- մանրամասնեց Արա Պապյանը։

Նշենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։ Իսկ մի քանի օր առաջ՝ ապրիլի 1-ին, նա այցելել էր Մոսկվա, հանդիպել և առանձնազրույց ունեցել ՌԴ նախագահի հետ։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ