Սպորտ 7 ամիս առաջ - 22:57 01-04-2026

Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Արարատը» հաղթեց «Ուրարտուին»

Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ գոլառատ պայքարում 2-3 հաշվով զիջեց «Արարատին», սակայն նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր։

Հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Գի Ֆելիքս Լիման: Տանտերերը շատ արագ գտան պատասխանը. արդեն 28-րդ րոպեին Ալեքսանդր Լյովեն վերականգնեց հավասարությունը: Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 43-րդ րոպեին, Նիկոլաս Կալուկյանն առաջ մղեց «Ուրարտուին»:

Ամենադրամատիկ իրադարձությունները ծավալվեցին հանդիպման վերջնամասում։ 89-րդ րոպեին Մուսա Կանտեն խփեց «Արարատի» երկրորդ գոլը՝ վերականգնելով հաշվի հավասարակշռությունը, իսկ քիչ անց արդեն նրա կատարած փոխանցումից հետո Դումբիան խփեց հյուրերի հաղթական գնդակը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:

Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել էր Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմի վստահ հաղթանակով՝ 3-0 հաշվով։ Այսպիսով, երկու խաղերի արդյունքում ընդհանուր 5-3 հաշվով «Ուրարտուն» դուրս է գալիս մրցաշարի կիսաեզրափակիչ, իսկ «Արարատը» լքում է պայքարը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ