Ուղիղ եթեր
Ներքին Հարցում Տեսանյութ 7 ամիս առաջ - 22:30 01-04-2026

Արցախը Հայաստան է և վե՛րջ, Նիկոլի խոստումները․ որո՞նք են քաղաքացիների լսած ամենամեծ ստերը․ հարցում

Ապրիլի 1-ին ամբողջ աշխարհում նշվում է Հիմարի կամ Ծիծաղի օրը (April Fools' Day): Այդ օրն ընդունված է խաբել հարազատներին, ընկերներին կամ պարզապես ծանոթներին՝ ծիծաղ պարգևելու համար: Հայտնի չէ, թե որ երկրից է սկիզբ առել այս տոնը:

Ամենատարածված վարկածներից մեկն այն է, որ բազմաթիվ երկրներում նախապես ապրիլի 1-ը նշվել է որպես գարնան գիշերահավասարի օր։ Տոնը միշտ ուղեկցվել է կատակներով և ուրախ հնարքներով: Տոնի ավանդույթը գոյություն ունի նաև հիմա: Պատճառը բնությունն է. գարնանային եղանակի քմահաճույքները մարդիկ փորձել են հաղթահարել կատակի և ծիծաղի օգնությամբ:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ո՞րն է ձեր լսած ամենամեծ սուտը»։

Հարցվածների մի մասը նշեց, որ ամեն օր էլ ստեր է լսում, որոշներն էլ չմտաբերեցին։

«Լիքը սուտ ենք լսում, աբողջ օրը»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա Արցախը Հայաստան է և վերջ արտահայտությունն է։ «Դե ամենամեծ սուտն այն է, որ Արցախը Հայաստան է և վերջ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանի խոստումներն են ամենամեծ սուտը։ «Հենց սկզբից Նիկոլն ինչ խոստացավ, էդ ամեն ինչը սուտ ա։ Ինչ ասել ա, չի կատարել, սկսած հենց առաջին օրերից, բոլորն ա սուտ, դրա համար հասել ենք էս օրվան»,- ասաց նա։

«Լրիվ սուտ ա, ամեն օր տելեվիզորը միացրեք ու ստերը լսեք»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
19:36 Այգավանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրավորներ