Արտաքին 6 ամիս առաջ - 17:35 31-03-2026

Թուրքիայում տղամարդը սպանել է ամուսնալուծության փուլում գտնվող կնոջը և նրա ընտանիքի անդամներին

Թուրքիայի Մանիսա նահանգի Թուրգութլու շրջանում տեղի է ունեցել սարսափելի սպանություն։ Մարտի 31-ի վաղ առավոտյան 28-ամյա Օմեր Չոշքունը հրազենով սպանել է իր՝ ամուսնալուծության փուլում գտնվող կնոջը՝ 20-ամյա Սարե Չոշքունին, ինչպես նաև կնոջ հորը, մորը և 13-ամյա եղբորը։

Այս մասին հայտնում է թուրքական Haberler կայքը:

Դեպքը տեղի է ունեցել Քաբաչընթար թաղամասում 04:00-ի սահմաններում։ Բոլոր զոհերը ստացել են մահացու հրազենային վնասվածքներ գլխի շրջանում։ Դեպքից հետո փախուստի դիմած կասկածյալը կարճ ժամանակում հայտնաբերվել և ձերբակալվել է իրավապահների կողմից։

Պարզվել է, որ ավելի վաղ դատարանը 1 ամսով պաշտպանական միջոց էր կիրառել կնոջ նկատմամբ՝ կապված կասկածյալի հետ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը