Կազանում տեղի է ունեցել դաժան սպանություն։ Թուրքիայի քաղաքացի Մետե Էցֆելան ներխուժել է իր նախկին կնոջ՝ 34-ամյա Ելենա Ռյաբինինայի բնակարան, կտրել նրա կոկորդը և դանակահարել 3-ամյա որդուն՝ հենց երեխայի ծննդյան օրը։
Հանցագործությունից հետո նա որդուն հանձնել է դեպքի վայր ժամանած հարազատներին, փակվել է բնակարանում և մոտ 4 ժամ սպառնացել ցատկել հինգերորդ հարկի պատշգամբից։ Ի վերջո, ոստիկանության բանակցություններից հետո նա հրաժարվել է ինքնասպանության փորձից և ձերբակալվել է։