Ավելին 5 տարի առաջ - 22:47 12-10-2021

Հնդիկ տղամարդը սպանել է կնոջը կոբրայի խայթոցով

Հնդկաստանի Կերալա նահանգի բնակիչ Սուրաջ Կումարը դատապարտվել է իր կնոջ՝ Ուտրայի սպանության համար: Ինչպես նշում է The Times of India-ն, կնոջը քնած ժամանակ կոբրա է կծել:

Կնոջ մարմինը հաջորդ առավոտյան հայտնաբերել է մայրը, որն սկզբում չէր կարող պատկերացնել, որ իր փեսան ունակ է նման արարքի, սակայն, ըստ հրապարակման, տղամարդը իրեն չափազանց անտարբեր է պահել, ինչը կասկածի տեղիք է տվել: Ոստիկանության հետաքննության ընթացքում ապացուցվել է ամուսնու մեղքը:

Տղամարդը մեղավոր է ճանաչվել միանգամից մի քանի հանցագործությունների համար, այդ թվում՝ սպանության փորձի, սպանության, թունավորման և ապացույցների ոչնչացման համար:

Դատավճիռը նշանակված է հոկտեմբերի 13-ին:

Ավելի վաղ Հնդկաստանում աղջկա մարդասպանը ծնողներին հայտնել էր, որ նա թունավորվել է և համոզել նրանց այրել իր մարմինը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը