Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 5 ամիս առաջ - 16:30 29-03-2026

Պետական գաղտնիք ա, ոչ մեկին էլ չեմ ընտրի. հարցում` Վանաձորում

Oragir.News-ը հարցում է անցկացրել ՀՀ մեծությամբ երրորդ քաղաքում՝ Վանաձորում՝ հասկանալու համար քաղաքացիների ընտրական տրամադրությունները։

Հարցվածների մեծ մասը նշում է, որ դեռ չի կողմնորոշվել կամ ընդհանրապես չի պատրաստվում մասնակցել ընտրություններին։

«Եթե հիմա ընտրություններ լինեին, երևի չէի ընտրի։ Չգիտեմ՝ ում ընտրել, տատանվող եմ»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մյուս հարցվողները ավելի կտրուկ էին իրենց դիրքորոշման մեջ։

«Ընդդիմությանը՝ անպայման, բայց կոնկրետ անուն չեմ կարող նշել»,- նշեց մեկ այլ քաղաքացի։

Կային նաև նրանք, ովքեր լիովին հիասթափված էին քաղաքական դաշտից։

«Ոչ մեկին չեմ ընտրի։ Արդեն հոգնել ենք բոլորից»,- ասաց հարցվածներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի ընդգծեց, որ որոշումը կախված է ծրագրերից։ «Թեկնածուներ կան, բայց դեռ պետք է ուսումնասիրել ծրագրերը, հետո որոշել»,- նշեց նա։

Հարցվածների մի մասը նաև չի բացառում, որ կարող է ընդհանրապես չմասնակցել ընտրություններին։

«Չեմ որոշել, հնարավոր է՝ չմասնակցեմ»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները` տեսանյութում

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»