Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 20-05-2025

Հարցազրույցը նայել եմ, բայց ո՛չ Փաշինյանին, ո՛չ էլ Քոչարյանին չեմ ընտրի․ հարցում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել News.am, Yerevan.Today, 5-րդ ալիք և Politik.am լրատվամիջոցներին։ Հարցազրույցը տեղի է ունեցել երկրորդ նախագահի գրասենյակում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Դիտե՞լ եք Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը»։

Հարցվածների մի մասը նշեց, որ չեն ցանկանում դիտել, որոշներն էլ ասացին՝ դիտել են։

«Էդ անունը մի էլ տուր»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ չի դիտել ժամանակի պատճառով։

«Ոչ, ժամանակ չունեմ»,- ասաց նա։ Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ 15 տարի չի դիտում հեռուստացույց, չի լսում ռադիո։ «Քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում»,- ասաց նա։

«Չեմ նայել, բայց կնայեմ»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։ Հարցման ընթացքում հանդիպեցինք «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին, ով նշեց, որ չի դիտել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը։

«Ոչ, չեմ հետաքրքրվում։ Չեմ հաշվում ուրիշի փողոերը, բայց ինքը այդ հարուստների մեջ կլինի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»