Մամուլ 7 ամիս առաջ - 08:48 26-03-2026

Բոլորը լծվել են քվե բերելու գործին. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ակտիվ քաղաքական գործունեությամբ է զբաղված։ Նա զբաղված է ՔՊ-ի համար քվեներ ապահովելով։ Պարզվում է՝ բռնի տեղահանությունից հետո բանակում ծառայության անցած եւ իբրեւ իշխանության բարի կամքի դրսեւորում՝ հրատապ կարգով ՀՀ քաղաքացիություն ստացած ու ՊՆ-ում աշխատանքի տեղավորված արցախցիների ընտանիքների մի մասը մինչ օրս ՀՀ քաղաքացիություն չի ստացել։

Մեր աղբյուրներն ասում են, որ այժմ կանչում են նման զինծառայողներին եւ հետաքրքրվում՝ եթե ընտանիքի անդամները մինչ օրս ՀՀ քաղաքացի չեն, ապա տվյալ ծառայողը կազատվի պաշտոնից։ Թե ինչով է պայմանավորված արցախցիների նկատմամբ այս հերթական արշավը, մեր աղբյուրն իր վարկածն ունի։

Նրա կարծիքով՝ Պապիկյանին թվում է, թե ՊՆ-ում աշխատանքի անցածներն արդեն դարձել են յուրային, պետությունից փող են ստանում, եւ նրանց ընտանիքներն էլ իրենց էլեկտորատն են, ուստի դրդում են, որ հրատապ կարգով լուծեն քաղաքացիության հարցերը, որ մասնակցեն ընտրություններին եւ ՔՊ-ին ընտրեն։ Սակայն մեզ ասացին, որ քիչ չեն նաեւ այնպիսիները, որոնց ընտանիքները դիմել են եւ ամիսներ շարունակ քաղաքացիություն չեն ստանում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում