Մամուլ 3 ամիս առաջ - 08:34 24-03-2026

ՔՊ-ի նախընտրական կաշառքը պետական համակարգին. նոր պարգևավճար են բաժանել. թվեր․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պետական կառավարման համակարգի վերնախավը կրկին ստացել է պարգևավճարներ, սակայն այս անգամ՝ առավել «կառավարելի» ձևաչափով։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը փոխել է խոշոր պարգևավճարների տրամադրման մոտեցումը՝ դրանք բաժանելով ամսական վճարումների, որպեսզի տարեվերջի սկանդալն ու դժգոհության ալիքը էլի չբարձրանա, երբ հայտնի դարձավ, որ բարձրաստիճան պաշտոնյաները ստացել էին 3-ից մինչև 11 մլն դրամի հասնող պարգևատրումներ։

«Ժողովուրդ» օրաթերթի խորհրդարանական աղբյուրների փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները ստացել են շուրջ 670 հազար դրամի պարգևավճար՝ մարտ ամսվա համար։

ԱԺ աշխատակազմի մեծ մասի դեպքում հավելավճարները կազմել են 40-ից մինչև 400 հազար դրամ։

Իսկ գործադիր իշխանության համակարգում պարգևավճարների չափերը էականորեն բարձր են․
նախարար, փոխնախարար, վարչության պետ, բաժնի պետ՝ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, այստեղ պարգևավճարները սկսվում են ամսական 3 մլն դրամից։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բարձրաստիճան պաշտոնյաները աշխատավարձին զուգահեռ ամեն ամիս այսպիսի մեծ թվով պարգևավճարներ կստանան՝ իբրև աշխատավարձի բաղկացուցիչ մաս, բայց նախագիծը հաստատված է միայն երկրորդ կիսամյակի համար՝ մինչև ընտրություններ՝ մինչև հունիս։ Ստացվում է յուրօրինակ ընտրակաշառք պետական համակարգին։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2026 թվականի մարտի 12-ի նիստում գործադիրը հաստատեց ևս 4.6 մլրդ դրամի նախագիծը՝ 2025-ի երկրորդ կիսամյակի համար՝ «Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսում»։ Նիկոլ Փաշինյանը միլիարդավոր դրամների պարգևավճարների բաշխումը անվանեց պետության հարատևության օրակարգի մեջ տեղավորվող որոշում։ «Այս համակարգը արդյունքներ է բերում ՀՀ քաղաքացիներին»։ Այսինքն՝ պաշտոնյաները ստանում են խոշոր պարգևներ, բայց դա արդյունքներ ունի ՀՀ քաղաքացու համար։

Տարակուսելին այն է, որ պետբյուջեի հաշվին նման ճոխ ինքնապարգևները բաժանվում են սոցիալապես բավականին ծանր վիճակում գտնվող մեր երկրում։ Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում աղքատության մակարդակը 2024-ի տվյալներով 21.7 տոկոս է կազմում։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025-ի վերջին ստացել էր 12 մլն դրամ պարգևավճար՝ չհաշված մոտ 2 մլն դրամ աշխատավարձը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում