Արտաքին 7 ամիս առաջ - 23:43 23-03-2026

Կոլումբիայում ինքնաթիռ է կործանվել, որում եղել է 125 մարդ

Կոլումբիայում կործանված C-130 «Hercules» ռազմատրանսպորտային ինքնաթիռում եղել է 125 մարդ, նրանցից առնվազն 48 տուժած տարհանվել են:

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Կոլումբիայի օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Կառլոս Ֆերնանդո Սիլվա Ռուեդային։

«Այս պահի դրությամբ հաստատված է տեղեկությունը, որ օդանավում եղել է 114 ուղևոր և անձնակազմի 11 անդամ։ Ներկայում հայտնի է 48 տուժածների մասին, որոնք արդեն տարհանվել են։ Նրանք բոլորը գտնվում են Պուերտո Լեգիսամոյի բժշկական հաստատություններում»,- հայտարարել է Սիլվան։

Կոլումբիայի բանակի ինքնաթիռը վթարի է ենթարկվել այսօր՝ Պուտումայո դեպարտամենտի Պուերտո Լեգիսամոյից թռիչքի ժամանակ:

Գեներալի խոսքով՝ վթարը տեղի է ունեցել օդ բարձրանալուց անմիջապես հետո. դեպի Պուերտո Ասիս չվերթն իրականացնող ինքնաթիռն ընկել է օդանավակայանից մոտ մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

Տուժածներին տարհանելու համար օդանավակայան են ուղարկվել ռեանիմոբիլներ, այդ թվում՝ C-130, որն ունի մինչև 50 վիրավոր տեղափոխելու հնարավորություն։ Փրկարարական գործողությանը մասնակցել է նաև UH-60 բժշկական ուղղաթիռը:

Աղետի պատճառներն առայժմ հայտնի չեն։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս