Արտաքին 6 ամիս առաջ - 22:34 23-03-2026

Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում

Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և նրա եգիպտացի գործընկեր Բադր Աբդել Աթայի միջև բանակցություններից հետո:

Նշվում է, որ Ռուսաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի հետևանքով Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի աննախադեպ սրման հետ կապված հարցեր։

«Լավրովը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ համապարփակ օգնություն ցուցաբերելու Մերձավոր Արևելքում առկա հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու հարցում՝ հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր պետությունների շահերը, առանց որևէ երկակի ստանդարտի»,- ասվում է հանդիպումից հետո նախարարության կայքում հրապարակված հայտարարությունում:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում