Արտաքին 1 տարի առաջ - 15:33 22-09-2025

Իրանի նախագահը Հայաստանի հետ հարաբերություններն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և ընդլայնելու վճռականություն է հայտնել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Թասնիմ» գործակալությունը, այս մասին Փեզեշքիանը նշել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված առանձին ուղերձներում՝ մատնանշելով երկու երկրների քաղաքակրթական և մշակութային կապերը։

Մասուդ Փեզեշքիանը հույս է հայտնել, որ երկու երկրների ղեկավարությունների հովանու ներքո երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործընթացը կշարունակի ընթանալ ընդհանուր շահերին և ռազմավարական նպատակներին համապատասխան:

Իրանի նախագահն ընդգծել է նաև վերջին տարիներին Թեհրանի և Երևանի միջև քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում արձանագրված առաջընթացը՝ վստահություն հայտնելով, որ երկու կողմի պաշտոնատար անձանց հանձնառությունը կնպաստի երկկողմ կապերի հետագա զարգացմանը:

Փեզեշքիանը նաև նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդումը կնպաստի ոչ միայն Հայաստանի և Իրանի ժողովուրդների բարգավաճմանը, այլև խաղաղությանն ու կայունությանը ողջ տարածաշրջանում:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց