Ըստ էության 3 ամիս առաջ - 21:30 23-03-2026

Ըստ էության․ «Մարտի 1»-ի ժամանակ փախածը հերոսի դստերն ու արցախցիներին է ասում փախած․ Արմինե Սախոյան

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ԱԺԲ անդամ, լրագրող Արմինե Սախոյանին։

Նրա հետ խոսել ենք օրերս իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպի, արցախցիներին «փախածներ» անվանելու, ժամեր անց Նիկոլ Փաշինյանի ներողություն խնդրելու, այս միջադեպի ազդեցությունը իշխանության նկատմամբ հասարակության վստահության, ներքին քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ պահվածքի, քաղաքացիների վրա բղավելու, Վենսին Արցախի պատմության մասին գիրք նվիրելու համար Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին ազատելու Նիկոլ Փաշինյանի խոստովանության, Հայաստանն Արևմուտք տանելու տպավորությունների, ԵՄ անդամակցելու նախագծի ընդունման, հայտ չներկայացնելու, ռուսական ռազմաբազան չհանելու և մի շարք այլ հարցերի շուրջ։

«Նիկոլ Փաշինյանին ուզում եմ հիշեցնել, որ 2008 թվականի «Մարտի 1» դեպքերին ես ինքս եղել եմ Շահումյանի արձանի մոտ և Նիկոլ Փաշինյանը հազարավոր մարդկանց թողեց մենակ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ միասին և փախավ և մենք չգիտեինք ինչ անեինք։ Քանի որ ինքը փախած է, կարծում է, թե մյուսներն էլ կարող են նման գործողությունների գնալ»,- ասաց Արմինե Սախոյանը։

Նրա պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը բոլորին ձեռնտու ֆիգուր է։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից