Սպորտ 7 ամիս առաջ - 16:41 23-03-2026

Արսեն Հարությունյանը Երևանում կմասնակցի Hype FC մրցաշարին. հայտնի է մրցակցի անունը

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը պատրաստվում է նոր ու բավականին անսովոր մարտահրավերի: 26-ամյա հայ ըմբիշը ելույթ կունենա մարտի 28-ին Երևանում՝ Tashir Arena-ում կայանալիք Hype FC մրցաշարում:

Ըստ կազմակերպության մամուլի ծառայության տարածած պաշտոնական տեղեկատվության՝ Հարությունյանի մրցակիցը կլինի Ղազախստանը ներկայացնող պրոֆեսիոնալ մարտիկ Բագդատ Ժուբանիշը, որը հայտնի է խառը մենամարտերում (MMA) իր ելույթներով: Հատկանշական է, որ տարբեր մարզաձևեր ներկայացնող մարզիկների այս դիմակայությունը կընթանա բացառապես ըմբշամարտի կանոններով:

Թեև Ժուբանիշն օկտագոնի մարտիկ է, որտեղ արդեն հասցրել է գրանցել 9 հաղթանակ և կրել ընդամենը 1 պարտություն, նրա մարտարվեստի գլխավոր զենքն ու ուժեղագույն կողմը համարվում է ըմբշամարտը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ