Ներքին 6 ամիս առաջ - 21:45 22-03-2026

Տիկին Արմինե Մոսիյանին ու իր որդուն հրավիրում եմ Կառավարություն՝ ուղիղ եթերում ներողություն խնդրելու. Փաշինյան

Հարգելի տիկին Արմինե Մոսիյանին ու իր որդուն հրավիրում եմ ՀՀ Կառավարություն՝ ուղիղ եթերում իրենից ու իր որդուց պաշտոնապես ներողություն խնդրելու։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե Կառավարություն գալը իր համար ընդունելի չէ, պատրաստ եմ նույնը անել Երևանի մետրոպոլիտենում, իրեն հարմար ժամի՝ կրկին ուղիղ եթերում։

Պատրաստ եմ նույնը անել իր բնակության կամ աշխատանքի վայրում։

Սիրում եմ բոլորիդ»,- գրել է վարչապետը:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի մետրոպոլիտենում Նիկոլ Փաշինյանը մատ էր թափ տվել և գոռգոռացել 1993թ-ին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինե Մոսիյանի վրա։

Օրվա վերջում Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում անդրադարձել է միջադեպին՝ խոստովանելով, որ չի կարողացել զսպել էմոցիաները: «Ես այդ կնոջից՝ Արմինե Մոսիյանից և նրա տղայից ներողություն եմ խնդրում»,– ասել է նա:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը