Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 6 ամիս առաջ - 21:00 19-03-2026

Նիկոլն էնքան ա սուտ խոսացել, որ արդեն ինքն էլ ա իրա ստերին հավատում․ հարցում

Կառավարության այսօրվա՝ մարտի 19-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ակնարկեց, որ եթե ինքը չվերընտրվի, ապա հնարավոր է՝ աշնանը պատերազմ կլինի։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և քաղաքացիներին հարցրել. «Ինչո՞ւ է Փաշինյանը վստահ, որ եթե ինքը չընտրվի, ապա աշնանը պատերազմ կլինի»։

Քաղաքացիների պատասխանները տարբեր էին։

«Ի՞նչ իմանամ, Փաշինյանը՝ իր խելքը, մենք՝ մեր»,- ասաց մի քաղաքացի։

«Փաշինյանով էլ, առանց Փաշինյանի էլ՝ կլինի»,– նշեց մեկ ուրիշը։

«Էդ հարցը Նոստրադամոսին տվեք կամ Ժիրինովսկուն։ Ես սկի իմ վրա վստահ չեմ։ Բայց բարին խնդրենք Աստծուց ու լինենք եկեղեցու կողքին»,– ասաց մի տղամարդ։

Մեկ այլ տղամարդ կարծիք հայտնեց. «Գուցե էդպես է, ինքը շատ նեղեց ժողովրդին իր հարկերով։ Բայց որ Քոչարյանը դրեց, ստիպված իրեն պիտի ընտրենք»։

Մի կին նշեց. «Առանց Փաշինյանի էլ հնարավոր է։ Սուտ բաների մի հավատացեք»։

Մեկ այլ կին էլ ասաց․ «Ինքն իր վրա շատ վստահ է։ Էնքան սուտ է խոսացել, որ արդեն ինքը իր ստին հավատում է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:15 Վանաձորում բախվել են «Լադա»-ն և «Lexus GX470»-ը․ վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում