Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 20:30 21-11-2025

Նիկոլը ստի վարպետ ա, իրա ոչ մի բանին չեմ հավատում․ հարցում

Նիկոլ Փաշինյանը նախօրեին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց, որ ինքն էլ հայհոյախոսությամբ զբաղվել, դրա համար կիրակի օրերին խորանի առաջ ծնկի է գալիս և թողություն խնդրում։ «Քաղաքական կյանքի նորմալ կանոններ պետք է հաստատվեն ՀՀ-ում, որտեղ հայհոյախոսությունն այլևս տեղ չունի։ Դուք կասեք, որ ես էլ եմ այդ գործով զբաղվել, ճիշտ կասեք, դրա համար ես կիրակի օրերին գնում եմ եկեղեցի, խորանի առաջ ծնկի եմ գալիս և իմ մեղքերի համար թողություն եմ խնդրում»,- նշեց Փաշինյանը:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ ամեն անգամ հայհոյելուց հետո Նիկոլ Փաշինյանը գնում է ապաշխարելու»։

Հարցվածներից ճնշող մեծամասնությունը նշեց, որ չի հավատում Նիկոլ Փաշինյանին, որոշներն էլ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը չի հայհոյում։

«Նենց անուններ եք տալիս, որ ինձի անծանոթ բաներ եք ասում։ Էդ ո՞վ ա, տո չեմ ճանաչում, չեմ էլ ուզում որևէ մեկին ճանաչեմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ իր դւտարկումներով Նիկոլ Փաշինյանը ստախոս է։ «Չեմ հավատում, որովհետև իմ դիտարկումներով ինքը ստախոս, խաբեբա է։ Մինչև հիմա ինչ ասել է խաբել է, սուտ է ասել »,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը ստի վարպետ է։ «Չէ, չեմ հավատում; Եթե չեմ սիրում ոնց հավատամ։ Իրա ոչ մի բանին չենք հավատում, որովհետև ստի վարպետ ա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող