Օրակարգ 7 ամիս առաջ - 20:00 19-03-2026

Օրակարգ․ Հիմա եգիպտացորեն կրծելու ժամանակը չէ․ դրա տեղը գոնե գրքեր կրծեիք․ Վահագն Մելիքյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն արտակարգ և լիազոր դեսպան, «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ համահիմնադիր անդամ Վահագն Մելիքյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Վահագն Մելիքյանի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Անկախության հռչակագիրը կոնֆլիկտային հռչակագիր անվանելու հայտարարության շարժառիթների ու դրանում առկա մարտահրավերների, Արցախի Հանրապետության ձևակերպման վերջինիս նկատած պատերազմի կոչերի, սպասվող խորհրդարանական ընտրությունների, ընդդիմության համախմբման և իրար չթիրախավորելու անհրաժեշտության, արտաքին դերակատարների կողմից վերջինիս ցուցաբերվող աջակցության, դրան հակազդելու ճանապարհների, Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավի թուլացման պատճառների, տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Վահագն Մելիքյանը շեշտում է՝ հիմա եգիպտացորեն կրծելու ժամանակը չէ։

«Ձեր քթի տակ է այդ ամեն ինչը կատարվում, և այնտեղի զարգացումներից է կախված լինելու նաև Հայաստանի ապագան և նաև Հայաստանի վաղվա օրը։

Լավ էդքա՞ն մանկամիտ, լավ էդքա՞ն էսպես ասենք անտարբեր հա, կամ ցույց տալ, որ մենք անտարբեր ենք։ Ինչո՞ւ ենք անտարբեր, որովհետև մեզ մոտ խաղաղություն է, տեսեք՝ հսկայական հրթիռներ են թռնում, պայթում, մարդիկ են զոհվում, բայց մենք կարող ենք տենց անհոգ մեզ համար նստել և եգիպտացորեն կրծել։

Հիմա եգիպտացորեն կրծելու ժամանակը չի, էդ ժամանակն էլ էս ութ տարվա, որ ունեիք, գոնե գրքեր կրծեիք՝ մի քիչ դիվանագիտության և արտաքին քաղաքականության մասին, մի քիչ ավելի շատ կարդայիք, որ ամեն տեղից վեր կացածը իրենից բան, էսպես դիվանագիտության արքա չցուցադրեր և տենց լուրջ դեմքերով երկնագույն էկրաններից չբարբաջեիք, թե ինչ բան է դիվանագիտությունը, թե ինչքան ճիշտ քաղաքականություն եք վարում, թե երբեք Հայաստանն այսքան նպաստավոր և անկախ դիվանագիտություն չի վարել։

Տեսել ենք ձեր անկախ դիվանագիտության արդյունքները և դա ամենօրյա ռեժիմով ենք տեսել»,- ասաց նա՝ նկատելով, որ դիվանագիտությունը դեսպանությունների շքեղ շենքեր բացել չէ, այդ շենքերում պետք է նախևառաջ բովանդակություն լինի։
Մեր զրուցակիցը նկատեց նաև, որ Հայաստանին լավ օրեր չեն սպասվում։

Մանրամասները՝ տեսանյութում․



Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել