Արտաքին 5 ամիս առաջ - 17:35 17-03-2026

Լեհաստանը զորքեր չի ուղարկի Իրան․ Դոնալդ Տուսկ

Լեհաստանը զորք չի ուղարկի Իրան, քանի որ հակամարտությունն ուղղակի սպառնալիք չի ներկայացնում իր անվտանգության համար։ Այս մասին հայտարարել է վարչապետ Դոնալդ Տուսկը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն և մյուս երկրները ըմբռնումով են մոտենում Վարշավայի որոշմանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանգստյան օրերին դաշնակիցներին կոչ էր արել աջակցել Հորմուզի նեղուցի անվտանգության պահպանմանը։

«Լեհաստանի կառավարությունը Իրանում որևէ առաքելություն չի պլանավորում և դա կասկածներ չի հարուցում մեր դաշնակիցների մոտ»,- կառավարության նիստից առաջ ասել է Տուսկը։
Նա հստակեցրել է, որ դա վերաբերում է Լեհաստանի ցամաքային, օդային և ծովային ուժերին, որոնք շարունակում են համալրվել՝ կապված Ուկրաինայի հետ սահմանին առկա հակամարտության հետ։

Տուսկը նշել է, որ Բալթիկ ծովի անվտանգության ապահովումը մնում է Լեհաստանի ռազմավարության կենտրոնական տարրը։

ԱՄՆ-ի մի շարք այլ դաշնակիցներ ևս, այդ թվում՝ Գերմանիան, Իսպանիան և Իտալիան, հայտարարել են, որ չեն պատրաստվում նավեր ուղարկել՝ Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը աջակցելու համար։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից