Իրանցի զինվորականները հարվածել են Իսրայելում հրթիռների պահեստին և Կատարում ամերիկյան ռազմաբազային։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
«Իրականացվել է «Ճշմարիտ խոստում-4» գործողության 55-րդ ալիքը օկուպացված տարածքներում առկա թիրախների դեմ, որոնց թվում էին հարավային օկրուգի հրամանատարությունը, ինչպես նաև «Rafael» ընկերության հրթիռների ռազմավարական պահեստը և Կատարում ամերիկացի ահաբեկիչների Ալ Ուդեյդ բազան», - ասված է հայտարարության մեջ, որը մեջբերում է «Tasnim» գործակալությունը:
Պահապանների կորպուսը նշել է, որ հարվածների համար օգտագործվել են «Խորեմշահր», «Էմադ», «Քադր» գերծանր հրթիռներ և հայտնել, որ անօդաչուներով գրոհել է իրաքյան Քրդստանի Էրբիլում գտնվող հակաիրանական ուժերի դիրքերը:
Նախօրեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել էր իսրայելական թիկունքի հրամանատարության օբյեկտների ուղղությամբ հարվածների մասին։