Ներքին 4 ամիս առաջ - 23:22 14-03-2026

Կեղծ խաղաղության, դատարկ սրտիկների, հեծանվային շոու-արշավների հետևում թաքնված է համակարգային կոռուպցիա. Զուրաբյան

Այսօր՝ մարտի 14-ին՝ Հայ ազգային կոնգրես կուսակցության 5-րդ համագումարի ընթացքում կուսակցության կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը ելույթը սկսեց առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրեն վարչապետի թեկնածու ընտրելու համար երախտագիտության խոսքերով։

Այսօր մեր երկիրը գտնվում է անարդարների, անառակների և խաբեբաների ձեռքում, ելույթը շարունակեց Զուրաբյանը.

«Երկրի վարչապետը, որը ինքնասիրահարված, տմարդի արկածախնդրությամբ, մերժելով Մինսկի խմբի 2019 թվականի հայանպաստ խաղաղության առաջարկը՝ երկիրը սուզեց ազգակործան պատերազմի հորձանուտը, հայոց պատմության ամենախայտառակ և նվաստացուցիչ պարտությունը հանդգնում է ներկայացնել որպես ինքնիշխանության պահպանման մեծագույն հաղթանակ։

Պետությունը Ադրբեջանի նվաստ կամակատարի աստիճանի իջեցրած այս ողորմելին խոսում է անկախության աննախադեպ աստիճանի մասին մասին։ Զանգեզուրյան միջանցքի հանձնումը մատուցվում է որպես ինքնիշխանության տրիումֆ։ Սահմանադրության խախտումները, շինծու գործերով քաղաքական հակառակորդների հալածանքները ներկայացվում են որպես պայքար եկեղեցու պղծության և ԿԳԲ-ի գործակալների դեմ։

Այս օրուելյան պրոպագանդան զուգորդվում էժանագին և անճաշակ քարոզչությամբ դատարկ սրտիկների կլոունադայով, անճաշակ խրուշովատիպ գլխարկներով և հանդերձանքներով։ Անսլուխ և անտաղանդ վարչաբենդությամբ փնթի, անճաշակ, անկիրթ ծաղրածուն անմեկնելի մեծամտությամբ մեր ժողովրդին դաստիարակության և կրթության դասեր է տալիս։ Սահմանադրության, օրենքների ահավոր, կոպտագույն խախտումներով հալածանքներ են տեղի ունենում մեր հոգեբանական դեմ, քաղաքական ընդդիմախոսների դեմ։ Փաշինյանն իրեն հռչակել է, ըստ էության, դիկտատոր։ Նա որոշել է, որ այլևս պետությունը ինքն է, օգտագործում է մեր սահմանադրությունը, որը ինստիտուցիոնալ անձնիշխանության էլեմենտներ է պարունակում, իր անձնիշխան դիկտատուրայի հաստատման համար»։

Զուրաբյանի խոսքով՝ կեղծ խաղաղության այս խոսակցությունների և դատարկ սրտիկների, հեծանվային շոու-արշավների, մարքեթինգային ծամածռությունների հետևում թաքնված է մեծ, համակարգային, լավ կարգավորված կոռուպցիա։

«Այսպես կոչված վարչաբենդի հետևում թաքնված է իսկական վարչաբանդա։ Սա կալամբուր չէ, բառախաղ չէ։ Եթե կոռուպցիան առաջ մենք այսպես էինք պատկերացնում, և դա այդպես էլ կար, որ բիզնեսմենները քեշը դիպլոմատներում առած մտնում էին նախագահի մոտ և կաշառում էին նրան, որպեսզի ստանան հատուկ արտոնություններ, այսօր այդ նույնը կառավարության նիստերով կարգավորված ձևերով։ Այսինքն, առաջ կոռուպցիան տեղի էր ունենում քեշով, հիմա կոռուպցիան տեղի է ունենում փոխանցումներով, բացահայտ, բոլորի աչքի առաջ»,- նշեց ՀԱԿ համակարգողը։

«Հարց է ծագում՝ եթե մենք տեսնում ենք ազատության դեմ, ժողովրդավարական ազատությունների դեմ այս արշավները, եթե մենք տեսնում ենք այս համատարած կոռուպցիան, ինչո՞ւ այդ ամենը չի տեսնում աշխարհը, ինչու են արևմտյան դեմոկրատիաները աչք փակում այդ ամենի վրա։ Դա ունի շատ պարզ բացատրություն։ Ժամանակին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, անդրադառնալով Նիկարագուայի դիկտատոր Անաստասիո Սոմոսայի կերպարին, ասեց մի ֆանտաստիկ ֆրազ, ասեց՝ «Միգուցե նա շան տղա է, բայց նա մեր շան տղան է»: Այսօր տեղի է ունենում հենց դա: Նրան համարում են իրենց շան տղա»,- ասաց նա,- «Բայց գոնե Արևմուտքի շան տղան լիներ: Իրականությունը շատ ավելի դաժան է: Նա դարձել է Ալիևի կամակատարը, որն էլ, օգտագործելով իր կապերը Իսրայելի և Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմի հետ, ամբողջությամբ իրեն ենթարկել, ենթարկեցրել է Փաշինյանին՝ դարձնելով նրան, ըստ էության, Ադրբեջանի կուսակալը Հայաստանում»։

Որպես ստեղծված իրավիճակից ելքի՝ Հայ ազգային կոնգրեսի առաջարկ՝ Լևով Զուրաբյանն ընթերցեց կուսակցության 5-րդ համագումարի բանաձևը։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան