Ներքին 7 ամիս առաջ - 23:15 12-03-2026

Նստած լացում եմ ուրախությունից. Նազենի Հովհաննիսյանը արձագանքել է Գոռ Հակոբյանի որդու դրամահավաքի ավարտին

Հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը հուզիչ անդրադարձ է կատարել դերասան Գոռ Հակոբյանի որդու՝ Ֆելիքսի բուժման համար կազմակերպված դրամահավաքի հաջող ավարտին։ Իր ինստագրամյան էջում նա կիսվել է հավաքը դադարեցնելու մասին տեսանյութով՝ նշելով հայ հասարակության միասնականության կարևորությունը։

«Նստած լացում եմ ուրախությունից… ուզում եմ, որ մեր Երկիրը առողջ պահելու հարցում էլ այսպես համախումբ լինենք»,- գրել է դերասանուհին։

Նազենին նաև ջերմ մեկնաբանություն է թողել Գոռ Հակոբյանի հրապարակման տակ. «Գո՛ռ ջան, ինչ լավ է, ցավդ տանեմ։ Օրհնվեն բոլորը, ինչ լավն են, հասնող… Զորանան: Ձագուկին Աստծո օրհնությամբ շուտափույթ ապաքինում»։

Հիշեցնենք, որ փոքրիկ Ֆելիքսի բուժման համար անհրաժեշտ ահռելի գումարը հաջողվեց հավաքել ռեկորդային՝ ընդամենը մեկուկես օրվա ընթացքում։ Հազարավոր մարդկանց աննախադեպ աջակցությունը թույլ տվեց ժամանակից շուտ փակել հաշվեհամարները և սկսել բուժման հաջորդ փուլը։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից