Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 12:45 12-03-2026

Պետականության հարցում բոլորս պետք է մի կողմ դնենք կուսակցական պատկանելությունը. Շահեն Հարութունյան

«Հայտնի է, թե ինչի համար ենք այսօր այստեղ հավաքվել, և բնականաբար մենք չէինք կարող նման զգայուն թեմայի նկատմամբ չցուցաբերել հետևողականություն։ Սա վերաբերում է մեր անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Այստեղ քաղաքական պատկանելությունը պետք է մի կողմ դնել: Սա մեր տարածքային ամբողջականության և անվտանգության հարցն է, և բոլորս միասին պետք է հետևողական լինենք այս հարցում ու մշտապես բարձրաձայնենք այն, որպեսզի պատասխաններ ստանանք, թե ինչու է այս ամենը տեղի ունենում»,– կառավարության շենքի դիմաց անցկացվող ակցիայի ժամանակ ասաց «Շանթ դաշինքի» ղեկավար Շահեն Հարությունյանը։

Նա դիմեց նաև իշխանության ներկայացուցիչներին՝ նշելով, որ նրանց վարած քաղաքականությունը կարող է պատմական ծանր հետևանքներ ունենալ։

«Կցանկանայի առիթից օգտվելով դիմել կառավարությունում աշխատող մարդկանց, որոնցից շատերին անձամբ ճանաչում եմ, ինչպես նաև իշխանության տարբեր օղակներում աշխատողներին, և ասել, որ դուք իրականացնում եք մի քաղաքականություն, որի արդյունքում կարող եք դառնալ մեր նորօրյա Պետրոս Գետրադարձերն ու Հովհաննես Սմբատները։ ՛

Նրանք հանուն իշխանության պահպանման վաճառեցին Բագրատունյաց թագավորությունը և կործանեցին մեր անկախ պետականությունը՝ մեր ժողովրդին դատապարտելով շուրջ հազարամյա ծանր փորձությունների»,– ասաց նա։ Շահեն Հարությունյանը նշեց, որ հասարակությունը չպետք է անտարբեր լինի ընթացող գործընթացների նկատմամբ։

«Դիմում եմ նաև հասարակությանը՝ բոլոր շերտերին, բոլոր մարդկանց, այդ թվում նաև նրանց, ովքեր պատրաստվում են ձայն տալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Սա կուսակցական հարց չէ, սա քաղաքական հարց չէ։ Սա մեր անկախության հարցն է, և մենք չպետք է անտարբեր լինենք դրա նկատմամբ։ Պատկերացրեք՝ հազարամյա ծանր փորձությունների ընթացքում մեր ժողովուրդը միշտ դատապարտել է այն մարդկանց, ովքեր կործանել են մեր պետականությունը, ինչպես նաև նրանց, ովքեր լուռ և անտարբեր են եղել այդ իրողությունների նկատմամբ»,– նշեց նա։

Անդրադառնալով իրենց նախաձեռնությանը՝ Հարությունյանը ընդգծեց, որ իրենք շարունակելու են բարձրաձայնել իրենց բարձրացրած խնդիրները։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում