Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 21:34 10-03-2026

ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈւ դիրք չի կառուցվել․ ՊՆ խոսնակ

Վերջին օրերին մի շարք հանրային գործիչներ և լրատվամիջոցներ կեղծ՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են շրջանառում այն մասին, թե իբր 2025 թվականի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում տեղակայել են նոր դիրք:

Այս մասին հայտարարել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Շրջանառվող կեղծ տեղեկություններն ուղեկցվում են նաև «Google Earth» ծրագրային ապահովման տիեզերալուսանկարներով, որոնց կապակցումը իրականության հետ ունի շեղումներ, իսկ վրայի սահմանագիծը չունի իրավական հիմք։ Այս մասին նաև «Google Earth» ծրագիրն է տեղեկացնում իր ընթերցողներին կամ այն մարդկանց, ովքեր օգտագործում են այդ ծրագիրը»,– նշում է Թորոսյանը։

Անդրադառնալով այն մտահոգություններին, որ նշված դիրքը կարող է վտանգ ներկայացնել Սոթքի հանքավայրի, Կութ բնակավայրի և դրան հարակից տարածքների համար, Թորոսյանը նշում է, որ նշված դիրքը Սոթքի հանքավայրից հեռու է 4 կմ է, իսկ Կութ բնակավայրից` 6․4 կմ։

Ավելին, Կութ բնակավայրի և նշված դիրքի միջև տեսանելիություն հնարավոր չէ, քանի որ առկա է Կատար լեռը` 3008․5 մ բարձրությամբ։

Հիշեցնենք, որ այսօր «Միասնության թևեր» կուսակցության ղեկավար Արման Թաթոյանը փաստաթուղթ է փոխանցել ՊՆ՝ Ադրբեջանի ներխուժումների վերաբերյալ:

Օրեր առաջ Արման Թաթոյանը հայտարարել էր, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքում առաջ են եկել: ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն էլ հերքել էր տեղեկությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում