Ուղիղ եթեր
Արտաքին 2 ամիս առաջ - 23:18 09-03-2026

Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը հետաձգվում է Մերձավոր Արևելքի իրավիճակի պատճառով․ Զելենսկի

Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը հետաձգվում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ներկայումս մեր գործընկերների առաջնահերթությունն ու ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, ուստի ամերիկյան կողմի առաջարկով այս շաբաթ նախատեսված հանդիպումը հետաձգվում է»,- նշել է նա։