Արտաքին 1 տարի առաջ - 17:24 14-01-2025

Ինչպես է Թրամփը կարգավորելու Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի հակամարտությունները

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է այն մասին, թե ինչպես է նախատեսում լուծել հակամարտություններն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում։ Այս մասին Թրամփն ասել է «Newsmax»-ին տված հարցազրույցում։

Նա ասել է, որ Ուկրաինայի հակամարտությունը լուծելու համար իրեն անհրաժեշտ է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նշելով, որ երկու առաջնորդներն էլ անհամբեր սպասում են այս հանդիպմանը։

Թրամփը նաև մեկնաբանել է Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը։ Այդ կապակցությամբ նա նշել է, որ մերձավորարևելյան հակամարտության կողմերի միջև համաձայնագիրը շուտով կկնքվի: «Նրանք պետք է դա անեն, եթե նրանք դա չանեն, կլինեն շատ խնդիրներ, որոնք նրանք նախկինում չեն տեսել»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը կկայանա հունվարի 20-ին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին